ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները հոկտեմբերի 4-ին հանդիպել են ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի հունական կողմի ղեկավար Էլենի Կանելոպուլուի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին` հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը կարեւորել է ծրագրի շրջանակում Հունաստանի խորհրդարանի հետ համագործակցությունը:
Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Հայ խորհրդարանականները պատրաստակամություն են հայտնել նպաստելու ծրագրի արդյունավետ իրականացմանը:
Հիշեցնենք, որ երկու տարի տեւողությամբ Թվինինգ ծրագրի իրականացումը վերապահվել է Հունաստանի եւ Իտալիայի խորհրդարաններին: