National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.9.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
30.09.2021
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են արհմիության ներկայացուցիչների հետ
1 / 7

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանի բանկերի եւ ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Լաուրա Հակոբյանի եւ ՀՀ վարկային կազմակերպությունների միության գործադիր տնօրեն Խորեն Քերոբյանի հետ: Հանդիպման նպատակը արհեստակցական միությունների գործունեության ոլորտում ծառացած խնդիրների քննարկումն էր եւ դրանց հնարավոր լուծման առաջարկների ներկայացումը:

2000 թվականի դեկտեմբերին է ընդունվել «Արհեստակցական միությունների մասին» օրենքը, որով սահմանվում է արհեստակցական միությունների հիմնադրման կարգը, նրանց գործունեության սկզբունքներն ու լիազորությունների շրջանակը, սակայն, ինչպես ընդգծեց հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, արհմիությունները չունեն բավարար իրավական գործիքակազմ՝ իրենց առաքելությունն արդյունավետ իրականացնեու համար:

Միաժամանակ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ Կառավարության ծրագրում հստակ ամրագրված է արհեստակցական կազմակերպությունների դերի ու նշանակության  բարձրացման,  ինչպես նաեւ հզորացման անհրաժեշտության մասին՝ որպես աշխատողների ներկայացուցչական եւ աշխատանքային օրենսդրության նկատմամբ ոչ պետական վերահսկողություն իրականացնող մարմիններ:

Արհմիություններին անդամակցելու հիմքում կարեւոր նախապայման է վերջիններիս նկատմամբ վստահությունը, որը ենթադրում է գործունեության թափանցիկություն եւ հաշվետվողականություն, ինչպես նաեւ աշխատողի խախտված իրավունքի պաշտպանության անմիջական հայցում դատարանում: «Բարեփոխված օրենսդրություն եւ հզորացված գործիքակազմ պետք է ունենան մերօրյա արհմիությունները»,- ասել է Հերիքնազ Տիգրանյանը:

Ոլորտի ներկայացուցիչները խոսել են համակարգի խնդիրներից, կարեւորել են նաեւ միջազգային համագործակցությունը: Բանախոսները փաստել են, որ արհմիությունները չպետք է քաղաքականացվեն, այլ պետք է ծառայեն իրենց հիմնական նպատակին՝ աշխատողների շահերի պաշտպանությանը:


30.09.2021
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Հունաստանի խորհրդարանի պատվիրակությանը
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանձնաժողովի ներկայացուցիչների հետ ընդունել է «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» ԵՄ-...

30.09.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Կարեւորվել է պետության համար պատասխանատու եւ դժվարին այս ժամանակաշրջանում Ազգային ժողովի գործունեությունը, որը նպաստելու է մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերների ու խնդիրների լու...

30.09.2021
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Պերուի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Սեպտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Պերուի արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Մոսկվա) Խուան Խեներո Դել Կամպո Ռոդրիգեսին: Ողջունելով դեսպանին` Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դե...

30.09.2021
Հունաստանի խորհրդարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի հունական կողմի ղեկավար Էլենի Կանելոպուլուի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 30-ին ա...

30.09.2021
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հակոբ Արշակյանը շնորհավորել է դեսպանին՝ Ռուսաստանում  անցկացված  խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ՝ կարեւորելով ազատ...

30.09.2021
Աշխատանքային քննարկում «Արկադի Տեր-Թադեւոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ-ի անդամների հետ
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Թադեւոս Ավետիսյանը եւ հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել են «Արկադի Տեր-Թադեւոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամների հետ՝...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am