Տպել
30.09.2021
Աշխատանքային քննարկում «Արկադի Տեր-Թադեւոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ-ի անդամների հետ
1 / 7

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Թադեւոս Ավետիսյանը եւ հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել են «Արկադի Տեր-Թադեւոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամների հետ՝ քննարկելու ոլորտում առկա մի շարք խնդիրներ եւ կողմերի դիրքորոշումերը դրանց լուծումների վերաբերյալ:

Հասարակական կազմակերպության նախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը ներկայացրել է նորաստեղծ կազմակերպության հիմնադրման նպատակն ու խնդիրները, գործունեության հիմնական ուղղությունները եւ իրականացվող ծրագրերը՝ կարեւորելով միաբանվելու գաղափարը:

Հերիքնազ Տիգրանյանը շնորհակալություն է հայտնել բազմաշերտ եւ բազմախնդիր սոցիալական ապահովության ոլորտում համագործակցության առաջարկության համար: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսվող օրենսդրական փոփոխություններին,  երիտասարդների զբաղվածության հարցերին, կրթություն-աշխատաշուկա հարաբերություններին, ժողովրդագրական սպառնալիքներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել քննարկումներ ոլորտային մի շարք օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ: