National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.9.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
29.09.2021
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է հարկային եւ անշարժ գույքի գնահատման ոլորտներին առնչվող օրենսդրական նախաձեռնություններ
1 / 6

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Հակոբյանի նախագահությամբ սեպտեմբերի 29-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը  նպատակ ունի փոխելու հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը եւ դրան հաղորդել տարածքային համաչափ զարգացման նշանակություն, ինչպես նաեւ կարգավորմանը տալ ավելի ընդգծված սոցիալական նշանակություն:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ առանց ժամկետային սահմանափակումների` սկսած 2025 թվականից` կառուցապատումները կուղղորդվեն Երեւանից դուրս գտնվող բնակավայրեր: Ներդրողների շահերը պաշտպանելու նպատակով սահմանված արտոնությունները կշարունակեն կիրառվել այն կառուցապատումների նկատմամբ, որոնց շինարարության թույլտվությունները ստացված կլինեն մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը: Նախագծի ընդունմամբ չի դադարեցվի եկամտային հարկի վերադարձը այն անձանց, որոնք համակարգի կիրառության շահառու են դարձել մինչեւ սույն օրենքով սահմանվող վերջնաժամկետները: Առաջարկվող փոփոխությունը թույլ կտա պահպանել կառավարության ֆինանսական զգալի աջակցություն կրող այս ծրագրի տնտեսական եւ սոցիալական դրական ազդեցությունը ու միաժամանակ դրանց կավելացնի մեկ նոր՝ ավելի հավասարաչափ քաղաքաշինական զարգացման ազդեցություն, որը էապես կբարելավի այլ քաղաքային բնակավայրերում կյանքի որակը:

Ընդդիմադիր պատգամավորները դեմ են արտահայտվել օրենքի նախագծին՝ փաստելով, որ անհրաժեշտ է սահմանամերձ մարզերում նախ լուծել անվտանգային խնդիրները:

Մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը, հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանն ու ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, կարեւորելով նախագծի ընդունումը, շեշտադրել են դրա կիրարկման արդյունքում սոցիալական խնդիրների լուծումն ու շինարարության զարգացումը մարզերում:

Օրենսդրական նախաձեռնությանը կողմ են քվեարկել խորհրդարանական մեծամասնության պատգամավորները:

Հանձնաժողովականները քննարկել են ««Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը, որով սահմանվում են ՀՀ-ում գնահատման գործունեության իրականացման հիմքերը եւ կանոնակարգում գնահատման գործունեությանն առնչվող հարաբերությունները: Ըստ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանի՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարումը կիրականացվի շուկայական արժեքներով, ինչի արդյունքում կավելանան պետական եւ համայնքային բյուջեների եկամուտները: Անշարժ գույքի ապահովագրության դեպքերի պարտադիր գնահատումը ապահովելու է գործարքի կողմերի շահերի պաշտպանությունը, արձանագրվելու են անշարժ գույքի իրական ֆիզիկական բնութագրիչներն ու արժեքը: Կառավարության կողմից սահմանված գնահատման միջազգային ստանդարտներին համահունչ ստանդարտների կիրառումը կնպաստի գնահատողների որակի բարձրացմանը: Գնահատման հաշվետվությունների նկատմամբ պահանջները կհավասարեցվեն եվրոպական եւ մի շարք այլ զարգացած երկրներում, ինչպես նաեւ ԵԱՏՄ անդամ պետություններում գործող պահանջներին: Լիազոր մարմնին հնարավորություն կընձեռվի գնահատման կազմակերպությունների եւ որակավորված անձանց նկատմամբ իրականացնել առավել արդյունավետ հսկողություն:

Մտքերի փոխանակությանը մասնակցած պատգամավորներն ընդգծել են գնահատման ոլորտի զարգացման անհրաժեշտությունը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:

««Օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»» օրենքի նախագծի եւ ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»» եւ կից նախագծերի փաթեթի քննարկումները հետաձգվել են մինչեւ երկու ամիս ժամկետով:


29.09.2021
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հանդիպել է Թվինինգ ծրագրի հունական կողմի ղեկավար Էլենի Կանելոպուլուի գլխավորած պատվիրակության հետ
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը սեպտեմբերի 29-ին հանդիպել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի հունական կող...

29.09.2021
Աշակերտները ճանաչողական այցով եղել են Ազգային Ժողովում
Սեպտեմբերի 29-ն առանձնահատուկ  օր էր Երեւանի  Գառնիկ  Ադդարյանի  անվան  թիվ  133 հիմնական  դպրոցի  աշակերտների համար: Դպրոցականներն իրենց  օրը սկսել են ոչ թե դասարանում, այլ ՀՀ Ազգային ժողովում: «Բաց դռներ» ծրագրի շրջանակում նրանց հետ «Բաց դաս» ...

29.09.2021
Աշխատանքային քննարկում` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» թեմայով: Քննարկմանը մասնակ...

29.09.2021
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է հարկային բնագավառը կարգավորող օրինագծեր
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը քննարկման է ներկայացրել  «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որի հիմնական նպատակը ՀՀ հարկային օրենսգրքով  «էլեկտրոնային ծառայություն» հասկացության սահմանման հստա...

29.09.2021
Հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների խնդիրները՝ խորհրդարանականների ուշադրության կենտրոնում
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին խորհրդարան էին այցելել Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած եւ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներ: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, ...

29.09.2021
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am