National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.9.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
28.09.2021
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպել է Ջոն Գալագերի հետ
1 / 4

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը եւ քարտուղար Հայկ Մամիջանյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ:

Ողջունելով դեսպանին՝ Արթուր Վանեցյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի անդառնալի հետեւանքներին: Խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին եւ պահվող այլ անձանց, ինչը վերջինս պարտավորվել էր նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Նա խոսել է նաեւ այդ երկրում պահվող գերեվարված անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, ինչպես նաեւ ընթացող կեղծ դատավարական գործընթացների մասին:

Խմբակցության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Արցախի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակում՝ պահպանելով Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը:  Նա անթույլատրելի է համարել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինուժի ոտնձգությունները:

Ջոն Գալագերն իր հերթին կողմ է արտահայտվել Արցախի խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Նա խոսել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի մասին, որն իրականացվում է նաեւ բրիտանական կառավարության աջակցությամբ: Ծրագիրն ուղղված է խորհրդարանի կարողությունների զարգացմանը:

Հայկ Մամիջանյանն անդրադարձել է ԼՂ բանակցային գործընթացի բացթողումներին, նշել, որ իրենց խմբակցությունն օգտագործելու է խորհրդարանական վերահսկողության գործիքակազմը: Խմբակցության քարտուղարը մանրամասնել է մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման հարցում իրենց ուղենիշները: Նա խոսել է ընդդիմադիր պատգամավորների դեմ հարուցված քրեական գործերի մասին:

Անդրադարձ է կատարվել օրենսդրական աշխատանքում ընդդիմություն-իշխանություն հնարավոր համագործակցության օրակարգին:


28.09.2021
Թագուհի Թովմասյանը հանդիպել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Ջեյմս Դե Ուիթի ներկայացմամբ՝ ՄՀԻ-ն Հայաստանի Ազգային ժողովի հետ համագործակցելու ...

28.09.2021
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ
Սեպտեմբերի 28-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդամներ Աննա Գրիգորյանը, Արթուր Ղազինյանը, Արամ Վարդեւանյանը եւ Արթուր Խաչատրյանը հանդիպել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Ողջունելով դեսպան...

28.09.2021
ԱԺ նախագահն այցելել է ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան
Սեպտեմբերի 28-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան: ԱԺ նախագահը թանգարանի տնօրեն Վահագն Մամյանի ուղեկցությամբ շրջել է հիմնական ցուցասրահում՝ ծանոթանալով Դեմիրճյան պետական-քաղաքական գործչի կյանքին ու գործունեությանը վերաբերող ցուցանմուշներին: Թ...

28.09.2021
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենա աշխատանքային քննարկում
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին` ժամը 10.30-ին, ԱԺ 314 դահլիճում կկայանա «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» աշխատանքային քննարկում, որ...

28.09.2021
Նազելի Բաղդասարյանի ելույթը ԵԽԽՎ նիստում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի շրջանակներում ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետեւանքների վերաբերյալ բանաձեւ՝ 80 կողմ, 18 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով: Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակությունները դեմ են քվեարկել բանաձեւին: Բանաձեւի նպատակն է...

28.09.2021
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ սեպտեմբերի 28-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության մասին հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դարձյալ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Ն...

28.09.2021
Ազգային ժողովը հյուրընկալել է սփյուռքահայ երիտասարդների
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հյուրընկալել է «Սփյուռքի  երիտասարդ  դեսպան»  ծրագրի շրջանակում  ճանաչողական այցով Հայաստանում գտնվող մի խումբ սփյուռքահայ երիտասարդն...

28.09.2021
Մարիա Կարապետյանը հանդիպել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը հանդիպել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Թոմաս Շրապելի, ծրագրի փոխտնօրեն Յոնաթան Նովակի եւ հիմնադրամի երեւանյան գրասենյակի ղեկավար Լ...

28.09.2021
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հետաձգվել է «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների քննարկումը
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 28-ի նիստում հետաձգվել է ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»» օրենքի նախագծի քննարկումը: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանի խոսքով՝ աշխատանքային քննարկումների արդյունքում պարզվ...

28.09.2021
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:  ...

28.09.2021
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ.ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am