National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
28.09.2021
Նազելի Բաղդասարյանի ելույթը ԵԽԽՎ նիստում
1 / 1

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի շրջանակներում ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետեւանքների վերաբերյալ բանաձեւ՝ 80 կողմ, 18 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով: Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակությունները դեմ են քվեարկել բանաձեւին: Բանաձեւի նպատակն է օժանդակել վերացնելու հակամարտության հումանիտար խնդիրների հետեւանքները:

Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի ելույթը զեկույցի վերաբերյալ:

«Մեկ տարի առաջ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ եւ ներգրավվածությամբ, ինչպես նաեւ ահաբեկիչների մասնակցությամբ լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի դեմ: Հստակորեն պետք է նշել, որ բանակցային գործընթացի խաթարողն ու պատերազմի նախաձեռնողը Իլհամ Ալիեւն էր, որը մերժում էր հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումը:

Մեկ տարի շարունակ հարյուրավոր հայ ռազմագերիներ պատանդ են պահվում Ադրբեջանում: Ցավոք, նրանց թիվը մինչ օրս հստակ պարզ չէ, քանի որ Ադրբեջանի իշխանությունները չեն հրապարակում գերիների ճշգրիտ թիվը եւ դա անում են առանց որեւէ իրավական հիմքի՝ կոպտորեն խախտելով մարդու իրավունքներին վերաբերելի պահանջները՝ համաձայն Ժնեւի երրորդ կոնվենցիայի:

Մենք արձանագրել ենք, որ դեպքերի 90 տոկոսի վերաբերյալ կան լուսանկարներ եւ տեսանյութեր, որոնք հաստատում են, որ ադրբեջանական ուժերը գերեվարել են նրանց եւ շարունակում են պահել գերության մեջ: Հայ ռազմագերիների խոշտանգման տեսագրությունները տեղադրվել են ադրբեջանական սոցիալական կայքերում:

Եւ հիմա մենք հասկանում ենք, որ պատերազմի սկզբից Ադրբեջանի կառավարությունը հատուկ մեխանիզմ էր սահմանել գերեվարությունների, ծեծերի, խոշտանգումների, ոտնձգությունների եւ ահաբեկումների գործադրումը:

20 տարիների ընթացքում համակարգված քարոզչությունն ու ռազմականորեն սերմանված հայատյացությունը վատթարացնում են ռազմագերիների պայմանները: Հայ ռազմագերիները պահվում են անմարդկային պայմաններում՝ զրկված սննդից, ջրից, քնից եւ բուժումից, նրանք ամեն կերպ նվաստացվում են եւ ստորացվում:

Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանը բազմիցս չարաշահել է իրավական ընթացակարգերը, շրջանցել միջազգային իրավունքի պահանջները եւ դատական կարգով հետապնդել հայ ռազմագերիներին՝ ազատազրկումը որպես պատիժ օգտագործելով:

Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողներին եւ քաղաքացիներին «ահաբեկիչ» պիտակավորելը միջազգային մարդասիրական իրավունքի եւ, առհասարակ, մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Մենք եւս մեկ անգամ շեշտում ենք, որ, անկախ գերության օրվանից, Ադրբեջանում պահվող բոլոր հայ զինծառայողները, ներառյալ խաղաղ բնակիչները, իրենց ներկայիս կարգավիճակով ռազմագերիներ են:

Դեռեւս հարյուրավոր անձինք ապօրինի պահվում են Ադրբեջանում՝ գերության մեջ: Նրանք պետք է հնարավորինս շուտ նույնականացվեն, պաշտպանվեն եւ հայրենադարձվեն: Միջազգային հանրությունը եւ մարդու իրավունքները պաշտպանող կազմակերպությունները պետք է ստիպեն բռնապետ Ալիեւին՝ անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին»: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am