National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.06.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
24.09.2021
Արման Եղոյանն ու Արսեն Թորոսյանը հանդիպել են Հունաստանի խորհրդարանի պատգամավորների հետ
1 / 2

Սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի անդամ Արսեն Թորոսյանը հանդիպել են Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մարկոպուլոսի եւ Եվրոպական հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ: 
  
Հանդիպման ընթացքում պատգամավորները խոսել են հայ եւ հույն ժողովուրդների պատմական ճակատագրերի նմանության մասին, անդրադարձել երկու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամական հարաբերություններին, որոնք էլ  կանխորոշել են ներկա ռազմավարական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջային եւ մի շարք այլ ոլորտներում սերտ համագործակցությունը: 
  
Խորհրդարանականները խոսել են նաեւ տարածաշրջանում առկա մարտահրավերների, տարածաշրջանային կայունության ապահովման շուրջ անելիքների եւ այս համատեքստում համագործակցության խորացման անհրաժեշտության մասին:

Կողմերը նաեւ կարեւորել են միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցության շարունակականությունն ու խորհրդարանական կապերի հետագա զարգացումը: 
  
Հիշեցնենք, որ հայ պատգամավորներն Աթենքում են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում են Հունաստանի եւ Իտալիայի խորհրդարանները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS