National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.01.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
24.09.2021
«Ճանապարհ դեպի ժողովրդավարություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես Ազգային ժողովում
1 / 9

Սեպտեմբերի 24-ին ՀՀ անկախության 30-ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Ճանապարհ դեպի ժողովրդավարություն» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի բացումը, որն իրականացվել է «Արմենպրես»  լրատվական գործակալության հետ համատեղ:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, շնորհակալություն հայտնելով ԱԺ-ի աշխատակազմին եւ «Արմենպրես» լրատվական գործակալությանը ցուցադրությունը կազմակերպելու համար, նշել է՝ ժողովրդավարությունը Հայաստանում տարբեր ժամանակահատվածներում մշտապես ենթարկվել է տարատեսակ փորձությունների. «Հայաստանի անկախացումից ի վեր, չնայած սկզբնական ժամանակահատվածի տարատեսակ լրջագույն սոցիալական խնդիրներին, ինչպես նաեւ զուգահեռ ընթացող պատերազմին, ՀՀ-ն ուներ տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակի համբավ: Ցավալիորեն, հետագայում տարբեր իրադարձությունների հետեւանքով մենք շեղվեցինք այդ ուղղությունից»: Այս համատեքստում Էդուարդ Աղաջանյանն առանձնացրեց երկու իրադարձություն, որոնք երկար ժամանակ ՀՀ-ին շեղել են վերոնշյալ ուղղությունից: Ըստ Աղաջանյանի՝ դրանք 1996-ի նախագահական ընտրություններն ու 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն են:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ 2018-ի հեղափոխությունից հետո եւս ժողովրդավարությունը շարունակ ենթարկվել է տարատեսակ փորձությունների՝ համավարակ, պատերազմ եւ այլ դժվարություններ: «Թե՛ գործող իշխանությունը, թե՛ հետագայում ձեւավորվելիք իշխանությունները պետք է գիտակցեն, որ այդ փորձությունների միջով պետք է մշտապես անցնեն եւ ռիսկերի կառավարմանը զուգահեռ երբեք չշեղվեն ժողովրդավարական ուղուց»,-նշել է նա:

«Արմենպրես»  լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը նշել է, որ լուսանկարների ընտրությունը կատարվել է խորհրդանշական եղանակով. ընտրվել են անկախությունը ու անկախության շարունակականությունը խորհրդանշող լուսանկարները. «Ցուցադրված է թվով 15 արխիվային եւ 15 արդի լուսանկար: Փորձել ենք ուշադրություն դարձնել անկախության սիմվոլներին՝ Հայաստանի ճանապարհին՝ դեպի ժողովրդավարական պետություն, դեպի այն պետությունը, որի հիմնադրույթները սահմանված են թե՛ Անկախության հռչակագրով, թե՛ մեր Սահմանադրությունով»:

Արամ Անանյանը շնորհակալություն է հայտնել լրագրողներին, լուսանկարիչներին, որոնք տարիներ շարունակ հավաքել են բացառիկ գզրոցը, որի միջոցով վերականգնվում են ժամանակակից պատմության վերջին տասնամյակները:

Լուսանկարների ցուցադրության հետ միաժամանակ ներկայացվեց նաեւ փաստագրական ֆիլմ՝ «Անկախության աչքեր» անվանմամբ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության օրվան:
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS