National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.06.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
24.09.2021
ՀՀ անկախության տոնի առթիվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը:

«Թույլ տվեք արտահայտել իմ գոհունակությունը բարեկամության առթիվ, որը նշանավորում է մեր երկու ժողովուրդների միջեւ եղած հարաբերությունները: Իմ համոզմամբ՝ խորհրդարանների միջեւ փոխադարձ բաց համագործակցությունը եւ փորձի փոխանակումը կշարունակի զարգանալ եւ ամրապնդվել՝ ի շահ մեր երկրների»,-նշված է Միլոշ Վիստրչիլի շնորհավորական ուղերձում: 
  

Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահ Տալանտ Մամիտովը շնորհավորական նամակում համոզմունք է հայտնել, որ բարեկամական հարաբերությունները եւ երկկողմ համագործակցությունը մեր երկրների ու խորհրդարանների միջեւ այսուհետ եւս կշարունակեն անշեղորեն զարգանալ ու ամրապնդվել:

«Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարգավաճում եւ հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»,-ասված է Ղրղզստանի խորհրդարանի նախագահի շնորհավորական ուղերձում: 


Շնորհավորելով տոնի առթիվ եւ բարեմաղթանքներ հղելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն իր ուղերձում մասնավորապես ասել է. «ՀԱՊԿ անդամ պետություններում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը ՀԱՊԿ ԽՎ գործունեությունում, Կազմակերպության անդամ պետությունների միջեւ դաշնակցային հարաբերությունների ամրապնդումը:

Համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության՝ ՀԱՊԿ-ում  նախագահության տարում Ազգային ժողովը կշարունակի ջանքեր գործադրել մեր Կազմակերպության դինամիկ զարգացման եւ գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ»: 

  
ՀՀ խորհրդարանի ղեկավարին շնորհավորել են նաեւ Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւը, Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS