National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
23.09.2021
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին Հայաստան-Սփյուռք համագործակցությանն առնչվող հարցեր
1 / 9

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի եւ Արցախի նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ (Սփյուռքի հարցերով) Ազատուհի Սիմոնյանի հետ: Հիմնական թեման Հայաստան-Սփյուռք համագործակցության խնդիրներն ու դրանց լուծման ուղիներն էին:

Մշտական հանձնաժողովի նախագահն ընդգծեց առկա խնդիրների օրենսդրական ճանապարհով լուծման կարեւորությունն ու պատրաստակամություն հայտնեց աջակցել այդ հարցում:

Զարեհ Սինանյանը հանգամանալից ներկայացրեց ոլորտում տիրող իրավիճակը, անդրադարձավ Հայաստան-Սփյուռք գործակցության ընթացքում ծագող անվտանգության, տնտեսական, կրթական, պետական կառույցների հետ կապված խնդիրներին: Հայրենադարձության առնչությամբ նա շեշտադրեց ենթակառուցվածքների բացակայությունը, ինչը խոչընդոտում է հարցերի լուծումը: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը տեղեկացրեց, որ առաջիկայում «Հրայր Օհանյան» հիմնադրամի աջակցությամբ մայրաքաղաքի կենտրոնում կկառուցվի Հայրենադարձության կենտրոն, որը կգործի մեկ պատուհան սկզբունքով, կլուծի սփյուռքահայերի ինտեգրմանն առնչվող շատ հարցեր: Ըստ Զարեհ Սինանյանի՝ արդեն իրականացվում են կենտրոնի շինարարական աշխատանքները:

Նշվեց նաեւ, որ Սիրիայից, Լիբանանից եւ այլ երկրներից ներգաղթած մեր հայրենակիցների մի մասը բյուրոկրատական խոչընդոտների պատճառով է լքում Հայաստանը:

Ազատուհի Սիմոնյանը Հայաստան-Սփյուռք գործակցության առնչությամբ կարեւոր համարեց գործընկերային հարաբերությունների ամրակայումը: Նա անդրադարձ կատարեց օրենսդրական սահմանափակումներին, որոնք թույլ չեն տալիս սփյուռքահայերին Հայաստանի գործադիր եւ ընտրովի մարմիններում աշխատել, իրենց փորձառությամբ ու մասնագիտական հմտություններով նպաստել մեր երկրի զարգացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ոլորտի այլ խնդիրների: Նշվեց, որ նմանօրինակ հանդիպումները կլինեն շարունակական:   




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am