Տպել
23.09.2021
Ազգային ժողովը հյուրընկալել էր ԵՊՀ իրավագիտության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կառավարման ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողներին
1 / 8

ՀՀ անկախության 30-ամյակի միջոցառման շրջանակում սեպտեմբերի 23-ին Ազգային ժողովը հյուրընկալել էր Երեւանի պետական համալսարանի իրավագիտության, միջազգային հարաբերությունների ու հանրային կառավարման ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողներին: Խորհրդարանի այգում «Պետություն ու իրավունքի տեսություն» թեմայով նրանց համար դասախոսություն կարդաց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Դասախոսությունից հետո ուսանողներն այցելեցին Ազգային ժողովի թանգարան, ծանոթացան խորհրդարանի պատմությանը, ցուցանմուշներին, իսկ գրադարանում՝ առկա հարուստ գրականությանը: