ՀՀ անկախության 30-ամյակի միջոցառման շրջանակում սեպտեմբերի 23-ին Ազգային ժողովը հյուրընկալել էր Երեւանի պետական համալսարանի իրավագիտության, միջազգային հարաբերությունների ու հանրային կառավարման ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողներին: Խորհրդարանի այգում «Պետություն ու իրավունքի տեսություն» թեմայով նրանց համար դասախոսություն կարդաց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Դասախոսությունից հետո ուսանողներն այցելեցին Ազգային ժողովի թանգարան, ծանոթացան խորհրդարանի պատմությանը, ցուցանմուշներին, իսկ գրադարանում՝ առկա հարուստ գրականությանը: