Տպել
23.09.2021
Քննարկում` կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների վերաբերյալ
1 / 10

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների թեմայով սեպտեմբերի 23-ին քննարկում էր նախաձեռնել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ, Առողջապահության եւ Արդարադատության նախարարությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ, փաստաբաններ եւ բժիշկներ:

Նշենք, որ հոկտեմբերի 1-ից գործատուները երկու շաբաթը մեկ իրենց աշխատակիցներից կպահանջեն կա՛մ քովիդի ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ, կա՛մ պատվաստման հավաստագիր:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փաստեց օրական պատվաստումների աճող ցուցանիշի մասին: Նա նշեց, որ ընդհանուր առմամբ իրականացվել է 377 հազար 405 պատվաստում, որից 9924-ը՝  նախորդ օրը: Առաջին դեղաչափ ստացել է 244 հազար 374, երկրորդ՝ 133 հազար 31 քաղաքացի: Նախարարի խոսքով՝ «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին» օրենքը թույլ է տալիս իրականացնել պարտադիր պատվաստումներ: Այս պահին նախարարությունն իրականացնում է համալիր հակահամաճարակային միջոցառումներ, ըստ որոնց` նախատեսվում են մի շարք սահմանափակումներ: Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ մեր երկրում իրականացվող քայլերը համահունչ են աշխարհում կիրառվող ներկայիս քաղաքականությանը: Նախարարի տեղեկացմամբ՝ ԵԽ ներկայացուցիչների հետ հանդիպմանն արձանագրվել է, որ Հայաստանը համավարակի դեմ պայքարի ողջ ընթացքում խստորեն պահպանել է օրինականության սկզբունքը,  բոլոր սահմանափակումները բխել են օրենքից, դրանք եղել են իրավաչափ: Գերատեսչության կողմից իրականացվող միջոցառումների նպատակն է կանխարգելել հիվանդությունը, դրա ծանր ընթացքը եւ ամենակարեւորը՝ խուսափել մահվան դեպքերից:

Քննարկման մասնակիցները ներկայացրին հոկտեմբերի 1-ից նախատեսվող խստացումների վերաբերյալ իրենց դիտարկումները եւ մտահոգությունները:

Նշվեց, որ հանրությունը պետք է տեղյակ լինի պատվաստվելու եւ չպատվաստվելու ռիսկերի մասին: Կարծիք հնչեց, որ պետությունը պետք է իր վրա վերցնի գործատուի երկու անգամ թեստ հանձնելու ֆինանսական բեռը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը բարձրացրեց պատվաստանյութերի՝ պատշաճ կլինիկական փորձաքննություն չանցնելու փաստը: Նա մեջբերեց Սահմանադրության 25-րդ հոդվածը, որն արգելում է առանց անձի թույլտվության նրան ենթարկել բժշկական փորձարկման: Փաստաբանը նշեց, որ պատվաստվելը չի լուծում հանրային առողջության պահպանման հարցը, քանի որ պատվաստված անձը կարող է եւ՛ վարակել, եւ՛ վարակվել: Արա Զոհրաբյանի կարծիքով՝ այսօր պետական մարմիններում ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ չներկայացնելու դեպքում  աշխատողին չի կարող արգելվել մուտք գործել աշխատավայր:

Բժիշկ Սամվել Գրիգորյանը հայտարարեց, որ պատվաստումներն արդյունավետ գործիք են, եթե ապացուցված են դրանց արդյունավետությունը եւ անվտանգությունը: Մեջբերումներ ներկայացնելով հայրենական եւ համաշխարհային հետազոտություններից՝ զեկուցողը նշեց, որ վարակվելուց հետո բնական դիմադրողականությունը կայուն է:

Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նշեց, որ հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ կփորձի կազմակերպել նաեւ խորհրդարանական լսումներ՝ առավել ընդգրկուն ձեւով հարցը քննարկելու համար:
 


26.04.2024
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքներում: Հիմնական կարգավորումները Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստում ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյ...

26.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

26.04.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

26.04.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

26.04.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Ապրիլի 26-ին՝ ժամը 12:00-ին, 414 դահլիճում տեղի կունենա Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի ապրիլի 26-ին՝ ժամը 12:00-ին, 314 դահլիճում:...