Տպել
17.09.2021
Էդուարդ Աղաջանյանը հանդիպեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հանդիպեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: 
  
Ողջունելով հյուրին` Էդուարդ Աղաջանյանը կարեւորեց ԵՄ-ի կողմից Հայաստանում իրականացվող տարբեր ծրագրերը, մասնավորապես ԵՄ-ի տրամադրած 2.6 մլրդ եվրո աջակցությունը` ուղղված Հայաստանի համար առաջնահերթ նախաձեռնությունների իրականացմանը: 
  
Այս համատեքստում անդրադարձ կատարվեց եւ երկուստեք կարեւորվեց Ազգային ժողովի` որպես վերահսկող մարմնի աջակցության կարեւորությունը տվյալ գործընթացի շրջանակներում: 
  
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: 
  
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Անդրեա Վիկտորինը վերահաստատեց Եվրամիության պատրաստակամությունը աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: