Տպել
22.09.2021
Տեղեկատվություն աշխատանքային հանդիպումների անցկացման վերաբերյալ
1 / 1

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին, 314 դահլիճում կկայանա աշխատանքային հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանի, Արա Զոհրաբյանի եւ «Ազատ կամք» նախաձեռնության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության թեմայով: 
  
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16:00-ին, 314 դահլիճում կկայանա աշխատանքային հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, Արցախի նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ (Սփյուռքի հարցերով) Ազատուհի Սիմոնյանի մասնակցությամբ՝ բնակության կամ քաղաքացիության, երկրի հասարակական, քաղաքական, մշակութային եւ տնտեսական կյանքին հայերի լիարժեք ինտեգրմանը խոչընդոտող խնդիրների, դրանց լուծման հնարավոր ուղիների, սփյուռքահայերի հայրենադարձվելու, Հայաստանում ապրելու, աշխատելու եւ  ստեղծագործելու համար բարենպաստ միջավայրի կայացման, ինչպես նաեւ  ներդրումներ կատարելը դյուրացնելու գործընթացում առկա խնդիրների եւ իրականացվող քայլերի թեմայով:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...