ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին, 314 դահլիճում կկայանա աշխատանքային հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանի, Արա Զոհրաբյանի եւ «Ազատ կամք» նախաձեռնության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության թեմայով:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16:00-ին, 314 դահլիճում կկայանա աշխատանքային հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, Արցախի նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ (Սփյուռքի հարցերով) Ազատուհի Սիմոնյանի մասնակցությամբ՝ բնակության կամ քաղաքացիության, երկրի հասարակական, քաղաքական, մշակութային եւ տնտեսական կյանքին հայերի լիարժեք ինտեգրմանը խոչընդոտող խնդիրների, դրանց լուծման հնարավոր ուղիների, սփյուռքահայերի հայրենադարձվելու, Հայաստանում ապրելու, աշխատելու եւ ստեղծագործելու համար բարենպաստ միջավայրի կայացման, ինչպես նաեւ ներդրումներ կատարելը դյուրացնելու գործընթացում առկա խնդիրների եւ իրականացվող քայլերի թեմայով:
ՀՀ անկախության տոնի առթիվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին շնորհավորել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն
«Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի եւ իմ անունից ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Հուսով եմ, որ հայ-մոլդովական կապերի հետեւողական ամրապնդումը երկու երկրների համար նոր հնարավորություններ կբացի երկկողմ երկխոսության հետագա զարգացման համար: Ես ...
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին Հայաստան-Սփյուռք համագործակցությանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի եւ Արցախի նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկ...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցեցին նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, ԱԺ աշխատակազմի ղեկավար կազմը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր գնահատեց Հա...
Համայնքների խոշորացման գործընթացին վերաբերող օրենսդրական առաջարկն ԱԺ մշտական հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 23-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառա...
Ազգային ժողովում քննարկվեցին կրթությանն ու մշակույթին վերաբերող հետազոտության արդյունքները
Սեպտեմբերի 23-ին «Այբ» կրթական հիմնադրամն իր գործընկեր կազմակերպությունների հետ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՄԱԿ-ի «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունների արդյունք...
Ազգային ժողովը հյուրընկալել էր ԵՊՀ իրավագիտության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կառավարման ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողներին
ՀՀ անկախության 30-ամյակի միջոցառման շրջանակում սեպտեմբերի 23-ին Ազգային ժողովը հյուրընկալել էր Երեւանի պետական համալսարանի իրավագիտության, միջազգային հարաբերությունների ու հանրային կառավարման ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողներին: Խորհրդարանի այգում «Պետություն ու իրավունքի տեսություն» թեմայով նր...
Քննարկում` կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների վերաբերյալ
Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների թեմայով սեպտեմբերի 23-ին քննարկում էր նախաձեռնել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: Քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ, Առողջապահության եւ Արդարադատության նախարարությու...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ողջունելով դեսպանին՝ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Պերմ քաղաքի Պետական ազգային հետազոտական համալսարանի հրաձգության դեպքին՝ ցավակցություն հայտնելով զոհերի ընտանիքներին եւ առողջություն ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին
Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Ողջունելով ԵՄ դեսպանին՝ ԱԺ նախագահը նշեց, որ Եվրոպական միության հետ գործընկերության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային...