Տպել
22.09.2021
Խորհրդարանական լսումներ ՏԻՄ համակարգում նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ
1 / 23

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Ղալումյանի նախագահությամբ սեպտեմբերի 22-ին անցկացրեց խորհրդարանական լսումներ՝ Կառավարության հեղինակած ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Լսումներին մասնակցեցին պատգամավորներ, ներկայացուցիչներ գործադիրից, մարզպետարաններից, միջազգային եւ հասարակական կազմակերպություններից:

Հանձնաժողովի նախագահն ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց տեղական ինքնակառավարման համակարգում կարեւորագույն բարեփոխումներին վերաբերող քննարկմանը մասնակցելու համար: Վահե Ղալումյանը նշեց, որ 2011 թվականի նոյեմբերի 10-ին է ՀՀ կառավարությունն ընդունել «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման»  հայեցակարգը:

2016 թվականի փետրվարի 14-ից իրականացվել է համայնքների միավորման 54 ծրագիր.  486 համայնքների միավորմամբ ձեւավորվել է 54 համայնք:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել է ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ եւ մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից:

Վահե Ղալումյանը նշեց, որ այս փուլում ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքները դուրս են մնացել խոշորացման գործընթացից: Նա հույս հայտնեց,  որ առաջիկայում համայնքների ներկայացուցիչների նախաձեռնությամբ կանդրադառնան այս հարցին:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների  նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը շնորհակալություն հայտնեց մասնագիտական, քաղաքացիական թիմերին, միջազգային գործընկերներին՝ մասնագիտական խորհրդատվական օժանդակության համար: Նա անդրադարձավ խոշորացված համայնքների նոր հնարավորություններին, առկա մարտահրավերներին:

«Մենք այս փոփոխություններով կունենանք վարչատարածքային բաժանման մի սխեմա, երբ կլինի 78 համայնք, որից 71-ը՝ կլինի միավորված, մեկը՝ Երեւանն է՝ առանձին, կունենանք 6 չմիավորված համայնք, որից մեկը կլինի Գյումրին, եւ եւս 5-ը՝ ազգային փոքրամասնությունների հետ բնակեցված համայնքները, որոնց այս պահին չենք անդրադարձել»,- ասաց Վաչե Տերտերյանը: Երկրի տարածքների համաչափ զարգացում, ըստ զեկուցողի, կարելի է ունենալ միայն քաղաքական եւ տնտեսական ապակենտրոնացման շրջանակներում:

 Վաչե Տերտերյանը պատասխանեց քննարկման մասնակիցների բարձրացրած հարցերին, որոնք վերաբերում էին խոշորացված համայնքների ցանկում առկա անհամամասնություններին, օրենսդրական նախաձեռնության հրատապությանը, համայնքների զարգացման առանցքում Երեւանի դերակատարությանը, ավագանիների վարձատրությանը, հանրային իրազեկմանը, սոցիալական ծառայությունների աշխատանքների որակական փոփոխություններին, ազգային փոքրամասնություններ ներկայացնող համայնքները խոշորացման գործընթացին ներառելուն:

 Ելույթներում քննարկման մասնակիցներն անդրադարձան գյուղական, քաղաքային բնակավայրերի առանձնահատկություններին, հանդես եկան համայնքների խոշորացմանը վերաբերող մի շարք առաջարկություններով:

Պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նշեց, որ 2016-ին խոշորացված համայնքների կազմում էր նաեւ Ալագյազի եզդիական համայնքը, եւ այնտեղ բավականին արդյունավետ կառավարում է իրականացվում: Բանախոսը կարեւորեց, որ այս փուլում ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները չեն խոշորացվել՝ հնարավորություն տալով նրանց ներկայացուցիչների հետ քննարկել առկա խնդիրները եւ արդյունավետ որոշում կայացնել:

Բաբկեն Թունյանի գնահատմամբ՝ համայնքների համար ինքնուրույնություն, ֆինանսական անկախություն, արդյունավետ կառավարում ունենալու մեխանիզմ է մշակվել:

Արմենուհի Կյուրեղյանի դիտարկմամբ՝ մինչեւ օրենսդրական նախաձեռնության ընդունումը համայնքների կարծիքները լսելը հստակ սահմանադրական պահանջ է: Նրա կարծիքով՝ գործընթացի իրականացման ընթացակարգերի վերաբերյալ քննարկում պետք է իրականացնել:

Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ քննարկումը բավականին կարեւոր ու արդյունավետ էր, իսկ հնչած կարծիքները, մտորումները կնպաստեն տեղական ինքնակառավարման մարմիններում ճկուն համակարգի ձեւավորմանը:

Եզրափակիչ ելույթում Վաչե Տերտերյանը նշեց, որ օգտակար քննարկում ծավալվեց, իսկ գործադիրը կանդրադառնա բարձրացրած հարցադրումներին: Նա ընդգծեց, որ բոլոր խոշոր բարեփոխումները ենթադրում են կամք, վստահություն եւ առաջ շարժվելու վճռականություն: «Հասարակությունները դժվարությամբ են անցել այս բարդ բարեփոխումը: Համաչափ, համատեղ աշխատանքով պետք է փորձել առաջ գնալ»,- ասաց փոխնախարարը:

Վահե Ղալումյանն ամփոփիչ ելույթում նշեց, որ քննարկման ընթացքում հնչած կարծիքները կնպաստեն ճիշտ որոշումներ կայացնելուն:
 


04.11.2024
Գալիք տարվա բյուջեով նախատեսվում է ավելացնել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանն ուղղված ֆինանսական միջոցները
2024 թվականի համեմատ 2025 թվականի պետական բյուջեի նախագծով ֆինանսական ամենաէական ավելացումներն արվել են ՊՆ-ի եւ ԱՍՀՆ-ի բյուջեներում: Նախարարությանը պլանավորվում է հատկացնել 905 մլրդ 684 մլն դրամ, որը 110 մլրդ 360 մլն դրամով ավելի շատ է, քան 2024 թվականին կամ 13,9 տոկոսով: Այս մասին ԱԺ ֆինանսավարկայի...

04.11.2024
Ազգային ժողովում շարունակվում է գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ քննարկումը
Երեւան քաղաքի բյուջեի եկամուտների եւ ծախսերի ձեւավորման մասով վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած փոփոխություններին է անդրադարձել քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Երեւան քաղաքը 2024 թվականին 2023 թվականի համեմատ ավելացրել է սեփական եկամուտները: 2023 թվականի` 39 մլրդ դրամի համեմատ 2024 թվականին մենք 61...

04.11.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման ուղիղ հեռարձակումը: ...

04.11.2024
ՏԿԵ նախարարությունը 2025 թ. կիրականացնի 20 ծրագիր եւ 113 միջոցառում
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 4-ին հրավիրված համատեղ նիստում ներկայացրել է նախարարության 2025 թվականի ծրագրերն ու դրանց համար նախատեսված ֆինանսական միջոցները: Եկող տարի նախար...

04.11.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտիագոյի եւ Ալֆորվիլի քաղաքապետի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, նախորդ գումարման Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Իզաբել Սանտիագոյի եւ Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասի հետ: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը հայ ժողովրդի անունից շնորհակա...

04.11.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է գալիք տարվա ֆինանսական հատկացումներն ու իրականացվելիք ծրագրերը
2025 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը 10 ծրագրի իրականացման համար կհատկացվի 79 մլրդ 550 մլն դրամ, որից արտաքին աղբյուրներով ֆինանսավորվող միջոցառումների համար` 9,5 մլրդ դրամ: 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 67 միջոցառում: Տնտեսության ու զբոսաշրջության ոլորտում 5 ծրագրի շրջանակու...

04.11.2024
ՊԵԿ նախագահը ներկայացրել է 2025 թ. պետբյուջեի նախագծով նախատեսված ֆինանսական ցուցանիշները
Հարկային եւ մաքսային վարչարարության նպատակների իրագործումը պարզ բանաձեւ է. ապահովել որակյալ ծառայություններ հարկ վճարողների համար եւ կրճատել ստվերը: Ուրախ եմ արձանագրել, որ թե' Ֆինանսների նախարարության եւ թե' ՊԵԿ-ի գնահատականներով ստվերային տնտեսությունը վերջին երեք տարիների ընթացքում նվազել է: Այս ...

04.11.2024
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են 2025 թ. պետբյուջեի նախագծի քննարկումները
ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 4-ին ներկայացվել են տնտեսական ոլորտին «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված հատկացումները: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկա...

04.11.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման ուղիղ հեռարձակումը: ...