National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
22.09.2021
Խորհրդարանական լսումներ ՏԻՄ համակարգում նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ
1 / 23

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Ղալումյանի նախագահությամբ սեպտեմբերի 22-ին անցկացրեց խորհրդարանական լսումներ՝ Կառավարության հեղինակած ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Լսումներին մասնակցեցին պատգամավորներ, ներկայացուցիչներ գործադիրից, մարզպետարաններից, միջազգային եւ հասարակական կազմակերպություններից:

Հանձնաժողովի նախագահն ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց տեղական ինքնակառավարման համակարգում կարեւորագույն բարեփոխումներին վերաբերող քննարկմանը մասնակցելու համար: Վահե Ղալումյանը նշեց, որ 2011 թվականի նոյեմբերի 10-ին է ՀՀ կառավարությունն ընդունել «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման»  հայեցակարգը:

2016 թվականի փետրվարի 14-ից իրականացվել է համայնքների միավորման 54 ծրագիր.  486 համայնքների միավորմամբ ձեւավորվել է 54 համայնք:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել է ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ եւ մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից:

Վահե Ղալումյանը նշեց, որ այս փուլում ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքները դուրս են մնացել խոշորացման գործընթացից: Նա հույս հայտնեց,  որ առաջիկայում համայնքների ներկայացուցիչների նախաձեռնությամբ կանդրադառնան այս հարցին:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների  նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը շնորհակալություն հայտնեց մասնագիտական, քաղաքացիական թիմերին, միջազգային գործընկերներին՝ մասնագիտական խորհրդատվական օժանդակության համար: Նա անդրադարձավ խոշորացված համայնքների նոր հնարավորություններին, առկա մարտահրավերներին:

«Մենք այս փոփոխություններով կունենանք վարչատարածքային բաժանման մի սխեմա, երբ կլինի 78 համայնք, որից 71-ը՝ կլինի միավորված, մեկը՝ Երեւանն է՝ առանձին, կունենանք 6 չմիավորված համայնք, որից մեկը կլինի Գյումրին, եւ եւս 5-ը՝ ազգային փոքրամասնությունների հետ բնակեցված համայնքները, որոնց այս պահին չենք անդրադարձել»,- ասաց Վաչե Տերտերյանը: Երկրի տարածքների համաչափ զարգացում, ըստ զեկուցողի, կարելի է ունենալ միայն քաղաքական եւ տնտեսական ապակենտրոնացման շրջանակներում:

 Վաչե Տերտերյանը պատասխանեց քննարկման մասնակիցների բարձրացրած հարցերին, որոնք վերաբերում էին խոշորացված համայնքների ցանկում առկա անհամամասնություններին, օրենսդրական նախաձեռնության հրատապությանը, համայնքների զարգացման առանցքում Երեւանի դերակատարությանը, ավագանիների վարձատրությանը, հանրային իրազեկմանը, սոցիալական ծառայությունների աշխատանքների որակական փոփոխություններին, ազգային փոքրամասնություններ ներկայացնող համայնքները խոշորացման գործընթացին ներառելուն:

 Ելույթներում քննարկման մասնակիցներն անդրադարձան գյուղական, քաղաքային բնակավայրերի առանձնահատկություններին, հանդես եկան համայնքների խոշորացմանը վերաբերող մի շարք առաջարկություններով:

Պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նշեց, որ 2016-ին խոշորացված համայնքների կազմում էր նաեւ Ալագյազի եզդիական համայնքը, եւ այնտեղ բավականին արդյունավետ կառավարում է իրականացվում: Բանախոսը կարեւորեց, որ այս փուլում ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները չեն խոշորացվել՝ հնարավորություն տալով նրանց ներկայացուցիչների հետ քննարկել առկա խնդիրները եւ արդյունավետ որոշում կայացնել:

Բաբկեն Թունյանի գնահատմամբ՝ համայնքների համար ինքնուրույնություն, ֆինանսական անկախություն, արդյունավետ կառավարում ունենալու մեխանիզմ է մշակվել:

Արմենուհի Կյուրեղյանի դիտարկմամբ՝ մինչեւ օրենսդրական նախաձեռնության ընդունումը համայնքների կարծիքները լսելը հստակ սահմանադրական պահանջ է: Նրա կարծիքով՝ գործընթացի իրականացման ընթացակարգերի վերաբերյալ քննարկում պետք է իրականացնել:

Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ քննարկումը բավականին կարեւոր ու արդյունավետ էր, իսկ հնչած կարծիքները, մտորումները կնպաստեն տեղական ինքնակառավարման մարմիններում ճկուն համակարգի ձեւավորմանը:

Եզրափակիչ ելույթում Վաչե Տերտերյանը նշեց, որ օգտակար քննարկում ծավալվեց, իսկ գործադիրը կանդրադառնա բարձրացրած հարցադրումներին: Նա ընդգծեց, որ բոլոր խոշոր բարեփոխումները ենթադրում են կամք, վստահություն եւ առաջ շարժվելու վճռականություն: «Հասարակությունները դժվարությամբ են անցել այս բարդ բարեփոխումը: Համաչափ, համատեղ աշխատանքով պետք է փորձել առաջ գնալ»,- ասաց փոխնախարարը:

Վահե Ղալումյանն ամփոփիչ ելույթում նշեց, որ քննարկման ընթացքում հնչած կարծիքները կնպաստեն ճիշտ որոշումներ կայացնելուն:
 


04.10.2024
Հակոբ Արշակյանը «ԴիջիԹեք էքսպո-2024»-ի շրջանակում մասնակցել է կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի ստեղծման թեմայով պանելային քննարկմանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 4-ին «ԴիջիԹեք էքսպո-2024»-ի շրջանակում մասնակցել է «Կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի ստեղծում» պանելային քննարկմանը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը խոսել է ոլորտը կանոնակարգող օրենսդրության կարեւորության մասին, նշել, որ օրենսդիրի նպա...

04.10.2024
Աշխատանքային քննարկում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ ԱԺ պատգամավորներ Մերի Գալստյանի եւ Արուսյակ Մանավազյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 4-ին խորհրդարանում տեղի է ունեցել  հերթական աշխատանքային քննարկումը «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ: Մասնակցել են Էկոնոմիկայի փոխնախարար...

04.10.2024
Բոլոր մարդիկ եւ ազգերը հավասար են իրենց իրավունքների ու պարտականությունների մեջ. Լիլիթ Գալստյան
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Դուբլինում ընթացող վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում: Իր ելույթում պատգամավորը նշել է.   «Հարգելի' գործընկերներ, Փաստը, որ բնապահպանության եւ մարդու իրավունքների ոլորտում վատագույն ցուցանիշներ արձանագրած Ա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am