Տպել
22.09.2021
Ռուստամ Բաքոյանը հանդիպեց բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
1 / 4

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հանդիպեց «Քրիստոնեական համաշխարհային միության» նախագահ Ալեքսեյ Չերկեզովի եւ «Օգնող ձեռքեր» բարեգործական հիմնադրամի նախագահ Պապին Ապրոյանի հետ:

Վերոնշյալ կազմակերպությունները մարդասիրական եւ կրթական աջակցություն են ցուցաբերում հիմնականում պատերազմի եւ ահաբեկչության հետեւանքով տուժած քրիտոնյա համայնքներին:

Ողջունելով հյուրերին՝ Ռուստամ Բաքոյանը կարեւորեց տարբեր բնագավառներում հայ-ռուսական համագործակցության զարգացմանը նպաստող նման հանդիպումները:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ գործակցության հնարավորությանը վերաբերող հարցեր, կարեւորեցին երկուստեք հետաքրքրող ոլորտներում փորձի փոխանակումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին:

Հյուրերը Ռուստամ Բաքոյանին հրավիրեցին մասնակցելու առաջիկայում Մոսկվայում կայանալիք «Կրոն եւ խաղաղություն» միջազգային համաժողովին: