Տպել
22.09.2021
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կրկին չընտրեց հանձնաժողովի նախագահի տեղակալ
1 / 8

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 22-ին հրավիրած արտահերթ նիստի օրակարգում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության վերաբերյալ հարցն էր:

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դարձյալ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Նա առաջարկեց օրակարգում ընդգրկել ՀՀ հարավարեւելյան հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ աշխատանքային խումբ ստեղծելու մասին հարցը: Հանձնաժողովը քննարկման արդյունքում մերժեց առաջարկը: Արթուր Ղազինյանն ու ընդդիմության մյուս ներկայացուցիչները լքեցին դահլիճը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում չընտրեցին ընդդիմադիր խմբակցության թեկնածուին: Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ խորհրդարանական ընդդիմությունն իրավասու է ներկայացնել ցանկացած թեկնածուի, սակայն խորհրդարանական մեծամասնության անդամներն էլ իրավասու են ընտրել կամ մերժել այդ թեկնածուին: Դոնթի բանաձեւի համաձայն` ընդդիմադիր խմբակցությունը 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնի նոր կամ նույն թեկնածուին:

Մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրեց առաջիկա անելիքները, տեղեկացրեց, որ մոտ օրերս հանձնաժողովն աշխատանքային այց կկատարի Սյունիք: