21.09.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի միջոցառումների շրջանակում այցելեց «Եռաբլուր» պանթեոն:
Ազգային ժողովի նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ ծաղիկներ խոնարհեց հերոսների շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության նահատակների անմար հիշատակին: