National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.01.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
17.09.2021
Քննարկվեցին «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրին վերաբերող հարցեր
1 / 7

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սեպտեմբերի 17-ին հանդիպեց Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆի եւ Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանի հետ:

Լորանս Լվոֆի ներկայացմամբ՝ 2020 թվականից Եվրոպայի խորհուրդը Հայաստանի հետ համագործակցում է նաեւ կենսաբժշկության ոլորտում:

Մերի Կատվալյանը ներկայացրեց կատարված աշխատանքները՝ նշելով, որ ծրագրի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը եվրոպական չափորոշիչների հիմնական սկզբունքների վերաբերյալ, ինչպես նաեւ այդ չափորոշիչների համակարգումն ու ներդրումն առողջապահության օրենսդրության բնագավառում:

Թագուհի Թովմասյանը շնորհակալություն հայտնեց համապարփակ տեղեկատվություն տրամադրելու կապակցությամբ՝ կարեւորելով ծրագրի իրականացումը: Նա անդրադարձավ պարտադիր պատվաստման, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկներում եւ փակ տարածքներում գտնվող մարդկանց առողջության, իրավունքների խնդիրներին:

Լորանս Լվոֆը նշեց, որ բարձրացված հարցերը Հայաստանին ներհատուկ խնդիրներ չեն, եւ այն պետք է դիտարկել  պատասխանատվության տեսանկյունից: Ըստ նրա՝ Եվրոպայի խորհուրդը ոչ թե որոշակի բանաձեւ է առաջարկում, այլ ամբողջական տեղեկատվություն տրամադրելով` օգնում, որ յուրաքանչյուր երկիր իրեն նպատակահարմար ճանապարհն ընտրի:

Կողմերը մտքեր փոխանակեցին բժշկական գաղտնիքի պահպանմանը, օրգանների փոխպատվաստմանը վերաբերող հարցերի շուրջ:

Առաջիկայում աշխատանքային քննարկումներ կազմակերպելու պայմանավորվածություն ձեռք բերվեց:


27.01.2022
ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
Հիմք ընդունելով Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի  հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի եւ 2-րդ մասի 2-րդ կետի, ինչպես նաեւ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի  17-րդ հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետի պահանջներով՝...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS