National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.9.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
17.09.2021
Քննարկվեցին աշխատանքային իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր
1 / 6

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները  հանդիպում ունեցան «Աշխատանքային իրավունքներ» կոնսորցիումի անդամ հկ-ների՝ «Արմավիրի զարգացման կենտրոն», «Պրիզմա» հետազոտական ընկերություն, «Հանրային լրագրության ակումբ», «Իրավունքի զարգացման կենտրոն»,  ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նրանց կողմից իրականացվող «Տվյալահեն քաղաքականությունների  բարելավման գործընթացն աշխատանքային իրավունքների ոլորտում» ծրագիրը: Այն մաս է կազմում «Տվյալներ հաշվետու եւ թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի, որն իրականացվում է մեկ այլ կոնսորցիումի կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման  գործակալության միջոցով: Ինչպես նշեց «Արմավիրի զարգացման կենտրոն» հկ նախագահ Նաիրա Առաքելյանը, ծրագրի նպատակն է գործատու-աշխատող հարաբերությունների  իրավակարգավորման  բարելավումը՝ առավել պաշտպանված դարձնելով  քաղաքացիների աշխատանքային իրավունքները պետական վերահսկողական մեխանիզմներով:

Ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում իրականացվելու են իրազեկման աշխատանքներ եւ հետազոտություններ՝ պարզելու համար, թե որքանո՞վ են պաշտպանված աշխատողների իրավունքները: Ըստ բանախոսի՝ ոլորտում շատ են անելիքները, ուստի անհրաժեշտություն կա  նաեւ իրականացնել օրենսդրական  բարեփոխումներ: Ըստ հկ-ների ներկայացուցիչների՝ ծրագրի շրջանակում սոցհարցումներ են անցկացվելու աշխատողների շրջանում՝ պարզելու, թե որքանով են պաշտպանված նրանց աշխատանքային իրավունքները: Կոնսորցիումն աշխատանքի ավարտին պատրաստելու է զեկույց, որը կներկայացվի նաեւ խորհրդարանական հանձնաժողովի:

Ծրագրի շրջանակում Կոնսորցիումի անդամները համագործակցում են Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի, ինչպես նաեւ արհմիությունների եւ Գործատուների միության հետ:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ  Ավագյանն անդրադարձավ ոլորտի խնդիրներին՝ նշելով, որ անհրաժեշտ է հասնել այնպիսի կարգավորման, որ Հայաստանում կնքվող աշխատանքային պայմանագրերը լինեն էլեկտրոնային եւ դրանք րոպեների ընթացքում հասանելի լինեն տեսչական մարմնին: Ուստի  անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություններ: Որպես այդ աշխատաոճի լավագույն փորձ նշվեց հարկային մարմիններին էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացումը:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հանձնաժողովի անունից պատրաստակամություն հայտնեց աջակցել այն բոլոր ծրագրերին, որոնք ուղղված կլինեն օրենսդրության կատարելագործմանն ու քաղաքացիների  աշխատանքային իրավունքների պաշտպանությանը:

Պատգամավորները բարձրացրին նաեւ սեզոնային եւ   այլ ժամանակավոր աշխատանքներ կատարող քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերը՝ կարեւորելով դրանց կարգավորումը:

Քննարկման մասնակիցներն անդրադարձան ոլորտում առկա խնդիրներին, անհրաժեշտ համարեցին դրանց լուծմանն ուղղված քայլերի իրականացումը: Որոշվեց նաեւ, որ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը պարբերաբար հանձնաժողովին կներկայացնի վիճակագրություն, որում ամփոփված կլինեն աշխատանքային իրավունքների խախտման վերաբերյալ տվյալները:


17.09.2021
Էդուարդ Աղաջանյանը հանդիպեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հանդիպեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ:   Ողջունելով հյուրին` Էդուարդ Աղաջանյանը կարեւորեց ԵՄ-ի կողմից Հայաստանում իրականացվող տարբեր ծրագրերը, մասնավորապես ԵՄ-ի տրամա...

17.09.2021
Քննարկվեցին «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սեպտեմբերի 17-ին հանդիպեց Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆի եւ Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյա...

17.09.2021
Ֆրանսիայի Հանրապետության պատվիրակության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Եռաբլուր պանթեոն
Ֆրանսիայից Հայաստան ժամանած պատվիրակության անդամները  սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի եւ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Եռաբլուր պանթեոն: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պ...

17.09.2021
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուին
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ սեպտեմբերի 17-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկեց ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած Արտակ Մանուկյանի թեկնածության եւ Ազգային ժողով...

17.09.2021
Կառավարությունը նախատեսում է կառուցել Սիսիան-Քաջարան այլընտրանքային ճանապարհահատված
Սեպտեմբերի 17-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհահատվածի  խնդիրներին, փաստեց, որ մեր սահմանապահ զորքերի, ադրբեջանական ուժերի եւ ռուս սահմանապահների տեղակայումն այդ հատվածում լուծում է ա...

17.09.2021
Անդրանիկ Քոչարյանի մեկնաբանությունը՝ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացների վերաբերյալ
Սեպտեմբերի 17-ին հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից մասնակցեցին պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Հերիքնազ Տիգրանյանը եւ Արթուր Հովհաննիսյանը: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք կա սահմանազատման եւ սահմանագծման գործընթացնե...

17.09.2021
Ազգային ժողովը միանում է «100 տուն Արցախում» նախագծին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ Ազգային ժողովին հատկացված պետական միջոցներից 10 մլն դրամ է տրամադրվել Հանրային հեռուստաընկերության եւ «Ապրելու Արցախ» հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող «100 տուն Արցախում» նախագծին: Պատերազմի հետեւանքով տեղահանված եւ տունը կորցրած արցախցիների համար նախատ...

17.09.2021
Ազգային Ժողովում պատվաստումների հերթական փուլն անցկացվեց
Համավարակի դեմ պայքարի միակ միջոցն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում համարվում է պատվաստումը: Այդ ուղղությամբ գործուն ջանքերը շարունակվում են: ՀՀ Ազգային ժողովը, կարեւորելով համավարակի դեմ միակ արդյունավետ պայքարը, իրականացրեց պատվաստումների հերթական փուլը: Պատվաստվողների շարքում են եւ՛...

17.09.2021
ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ պարգեւատրվել են ԱԺ պատգամավորները, աշխատակազմի պետական ծառայողները եւ աշխատողները
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերի՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները եւ աշխատողները խրախուսվել են միանվա...

17.09.2021
Միջազգային հանրության համար ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից կատարվել են միջազգային իրավունքի նորմերի մի շարք խախտումներ. Արամ Վարդեւանյան
Սեպտեմբերի 17-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ «Հայաստան» խմբակցությանը հարց ուղղեց Հանրային հեռուստաընկերության լրագրողը: Հարցն առնչվում էր ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ գանգատ ներկայացնելուն: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նույն հայցով Հայ...

17.09.2021
Հայկ Մամիջանյան. Երկրները սահմանազատման եւ սահմանագծման փուլին կարող են հասնել միայն այն դեպքում, երբ իրար հետ չունեն ոչ մի խնդիր
Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցներին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, պատասխանելով լրագրողի՝ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացներին խորհրդարանի անելիքներին վերաբերող հարցին, նշեց. «Որպես խորհրդարանական երկրի օրենսդիր մարմին՝ ԱԺ-ն չի կարող եւ ...

17.09.2021
Խորհրդարանական ճեպազրույցներ
ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցեցին ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը եւ խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը: ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ Հայաստանում անվտանգության ճգնաժամը հաղթահարված չէ եւ նորա...

17.09.2021
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կնախաձեռնի քննիչ հանձնաժողովի ստեղծում
Սեպտեմբերի 17-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցներին մասնակցեցին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը եւ պատգամավոր Աննա Մկրտչյանը: Հայկ Մամիջանյանը հիշեցրեց, որ խմբակցությունը նախաձեռնելու է խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծում, որն ուսումնասիրելու է պատերազմի ընթացք...

17.09.2021
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, 214 սրահում կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

17.09.2021
Արտահերթ նիստ կգումարի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, 214 սրահում կկայանա ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS