Ֆրանսիայից Հայաստան ժամանած պատվիրակության անդամները սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի եւ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Եռաբլուր պանթեոն:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Հյուրերը ծանոթացան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ցուցադրված 20-րդ դարի արհավիրքը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին, գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
«Սա իմ 38-րդ այցն է Հայաստան: Մեր պատվիրակությունն այցելել է նաեւ Արցախ, մասնակցել Ստեփանակերտ քաղաքում Պոլ Էլյուարի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի բացմանը: Կենտրոնն իր շուրջ կհամախմբի բոլոր ֆրանկոֆոններին՝ ծառայելով որպես քաղաքի զարգացմանը նպաստող կրթական եւ նորարարական հարթակ: Ամեն անգամ Հայաստան գալով՝ ես այցելում եմ նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ցավով, տխրությամբ, լռությամբ հարգում զոհերի հիշատակը: Այս հուշահամալիրը հզոր վայր է: Որպես հումանիստ՝ բոլորիս պարտքն է գալ եւ հարգանքի տուրք մատուցել»,- ասաց «Ֆրանկոֆոնիան Արցախում» միության նախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի առաջին նախագահ Ֆրանսուա Ռոշբլուան:
Եռաբլուրում պատվիրակության անդամները հարգանքի տուրք մատուցեցին հանուն Հայրենիքի կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...