Տպել
16.09.2021
Էդուարդ Աղաջանյանը հանդիպեց բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ
1 / 5

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 16-ին հանդիպեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Աղաջանյանը շնորհակալություն հայտնեց բարոնուհի Քոքսին մեր երկրի համար դժվար պահերին մշտապես հայ ժողովրդի կողքին լինելու, ինչպես նաեւ ի նպաստ Հայաստանի անգնահատելի աշխատանք կատարելու համար:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրեց տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը եւ մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հարցի վերաբերյալ: Էդուարդ Աղաջանյանը փաստեց, որ Ադրբեջանը չի կատարում եռակողմ հայտարարությամբ ամրագրված իր պարտավորությունը, ըստ որի՝ ռազմագերիները եւ այլ պահվող անձինք պիտի անհապաղ հնարավորություն ստանային վերադառնալու իրենց հայրենիք: Այս հարցում կողմերը կարեւորեցին բոլոր միջազգային գործընկերների աջակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ համագործակցությանը վերաբերող հարցերի:



06.05.2024
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մայիսի 7-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20,   ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40,   ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցութ...

06.05.2024
Խորհրդարանը շարունակել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդման քննարկումը
Ազգային ժողովը մայիսի 6-ի նիստում շարունակել է 2023 թվականի ՀՀ դատախազության գործունեության մասին հաղորդման քննարկումը:   Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներն անդրադարձել են գլխավոր դատախազի տարեկան հաղորդման մեջ արձանագրված խնդիրներին, կառույցի գործունեությանը, համակարգային խնդիր...