Տպել
17.09.2021
Անդրանիկ Քոչարյանի մեկնաբանությունը՝ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացների վերաբերյալ
1 / 2

Սեպտեմբերի 17-ին հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից մասնակցեցին պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Հերիքնազ Տիգրանյանը եւ Արթուր Հովհաննիսյանը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք կա սահմանազատման եւ սահմանագծման գործընթացների վերաբերյալ հայկական կողմին բավարարող պայմանավորվածություն` Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Հրադադարի ռեժիմ հաստատելուց հետո ընթանում են խորհրդատվություններ, եւ, բնականաբար, մենք պետք է մտնենք մի փուլ, որից սկսած` պետք է կարողանանք լարվածության թուլացման եւ դեպի խաղաղություն գնացող գործընթացը դարձնել անշրջելի: