Տպել
17.09.2021
Ազգային ժողովը միանում է «100 տուն Արցախում» նախագծին
1 / 1

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ Ազգային ժողովին հատկացված պետական միջոցներից 10 մլն դրամ է տրամադրվել Հանրային հեռուստաընկերության եւ «Ապրելու Արցախ» հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող «100 տուն Արցախում» նախագծին:

Պատերազմի հետեւանքով տեղահանված եւ տունը կորցրած արցախցիների համար նախատեսվող տներից մեկը կկառուցվի Ազգային ժողովի կողմից հատկացված գումարով: