Տպել
17.09.2021
Հայկ Մամիջանյան. Երկրները սահմանազատման եւ սահմանագծման փուլին կարող են հասնել միայն այն դեպքում, երբ իրար հետ չունեն ոչ մի խնդիր
1 / 1

Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցներին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, պատասխանելով լրագրողի՝ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացներին խորհրդարանի անելիքներին վերաբերող հարցին, նշեց. «Որպես խորհրդարանական երկրի օրենսդիր մարմին՝ ԱԺ-ն չի կարող եւ չպետք է հայտնվի լուսանցքում բանակցային գործընթացի հարցում»: Ըստ պատգամավորի՝ երկրները սահմանազատման եւ սահմանագծման փուլին կարող են հասնել միայն այն դեպքում, երբ իրար հետ չունեն ոչ մի խնդիր: