Տպել
17.09.2021
Խորհրդարանական ճեպազրույցներ
1 / 2

ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցեցին ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը եւ խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ Հայաստանում անվտանգության ճգնաժամը հաղթահարված չէ եւ նորանոր դրսեւորումներ է ունենում: Անդրադարձ կատարվեց Գորիս-Կապան ռազմավարական նշանակության ճանապարհին Ադրբեջանի կողմից ոստիկանական անցակետի տեղադրմանը: Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ԱԺ նստաշրջանի մեկնարկին իրենց խմբակցությունն առաջարկել էր ԱԱԾ տնօրենին եւ Պաշտպանության նախարարին հրավիրել խորհրդարան՝ փակ նիստում քննարկելու հարցը: Նա հավելեց՝ չնայած ԱԺ ղեկավարության հետ ձեռք բերված համաձայնությանը՝ այդ հանդիպումը դեռեւս տեղի չի ունեցել: