National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.03.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
16.09.2021
Աշխատանքային քննարկում` աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ
1 / 16

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում ԱԺ պատգամավորների, Ֆինանսների եւ Արդարադատության նախարարությունների, ինչպես նաեւ  Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի, անկախ աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչների  մասնակցությամբ:

Գեւորգ Պապոյանը, ներկայացնելով աշխատանքային քննարկում կազմակերպելու շարժառիթը, նշեց, որ աուդիտորական գործունեություն ծավալող ընկերությունները դիտարկումներ ու դժգոհություններ ունեն 2019-ի դեկտեմբերին ընդունված «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ:

Ըստ աուդիտորական ծառայություններ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների՝ վերոնշյալ օրենքի ընդունումից առաջ հանրային քննարկում չի անցկացվել: Օրենքը միտված է եղել գործող աուդիտորական կազմակերպությունների գործունեությունը բարելավելուն, սակայն ընդունումից հետո գործնականում խնդիրներ է առաջացրել: Նրանց կարծիքով՝ օրենքում առկա են կոռուպցիոն ռիսկեր, այն հակասում է Սահմանադրությամբ ամրագրված ազատ մրցակցության սկզբունքին: Մասնավորապես, խնդրահարույց է օրենքի այն դրույթը, ըստ որի` աուդիտորների ու աուդիտորական կազմակերպությունների համար պարտադիր է համարվում ՀԿ կարգավիճակ ունեցող մասնագիտացված կառույցին անդամակցելը, իսկ չանդամակցելը հանգեցնում է գործունեության դադարեցմանը: Մտահոգության պատճառ է եղել նաեւ աուդիտորների` օրենքով սահմանված վկայականների  տրամադրման ընթացակարգը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, անդրադառնալով բարձրացված մտահոգություններին, նշեց, որ օրենքի նախագիծը հնարավոր բոլոր հարթակներով անցել է լայն հանրային քննարկումներ: Արդյունքում ստացվել են բազմաթիվ առաջարկներ: Կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ հնչեցված մտահոգությունները, ըստ  Արման Պողոսյանի, անհիմն են: «2020-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ եղել են 28 լիցենզավորված աուդիտորական կազմակերպություններ, որոնցից 23-ն անդամակցել են մասնագիտացված կառույցին»,-ասաց փոխնախարարը: Անդրադառնալով օրենքի հակասահմանադրականության մասին պնդումներին՝ փոխնախարարն ընդգծեց, որ նախագծերի փաթեթն ընդունվել է լիազոր մարմնի` պետական փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո, եւ Սահմանադրությանը հակասող տարրեր նախարարությունը չի տեսնում:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ բարեփոխումների հիմքում պետք է լինի որակյալ ծառայությունների մատուցումը: Ըստ նրա՝ աուդիտորական ընկերությունների որակավորման չափանիշին  համապատասխանելու անցումը պետք է լինի անխոչընդոտ: Պատգամավորն իրենց խմբակցության անունից օրենքի որոշ դրույթները Սահմանադրական դատարանում վիճարկելու պատրաստակամություն հայտնեց, սակայն ընդգծեց, որ մինչ այդ մատնանշված հակասահմանադրական նորմերը պետք է քննարկման երկար փուլ անցնեն:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը նշեց, որ խնդիրը նոր չէ: Պատգամավորը դեռեւս 2008-ին մանրամասն ուսումնասիրել է ոլորտը եւ եկել ներքին աուդիտը Հայաստանում վերացնելու եզրահանգման: Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է ներկայացնել արտաքին աուդիտի սահմանումը՝ ունենալով հստակ չափորոշիչներ: Իշխան Զաքարյանի կարծիքով՝ խնդիրը համակարգային լուծման կարիք ունի, ուստի վերջինս առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ: Իշխան Զաքարյանի առաջարկն ընդունվեց հանձնաժողովի նախագահի կողմից:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հորդորեց ներկայացնել առաջարկներ եւ պատրաստակամություն հայտնեց խնդրին վերստին անդրադառնալ առաջարկները քննարկելու եւ դրանք հնարավորինս լուծելու ակնկալիքով: 


29.03.2024
Ալեքսեյ Սանդիկովը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
Թիվ մեկ խնդիրը տարածաշրջանում խաղաղություն հաստատելը եւ Հայաստանի անվտանգային հարցերը լուծելն է. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Խորհրդարանականն անդրադարձել է օրենսդիր մարմնո...

29.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 29-ի արտահերթ նիստում որոշել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման:   ...

29.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

29.03.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 08.04.2024 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 19.04.2024 - 14:00-16:00: 1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 02.04.2024 - 15:00-17:00, 2. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 03.04.2024 -10:0...

29.03.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի ապրիլի 1-ին՝ ժամը 15:00-ին, 214 դահլիճում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա ապրիլի 2-ին` ժամը 10:00-ին, 314 դահլիճում: Ապրիլի 2-ին` ժամը 14:00-ին, 414 սրահում կկայանա Գիտության, կրթությ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am