Տպել
16.09.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին
1 / 6

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Ալեն Սիմոնյանը, ողջունելով դեսպանին, նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Միացյալ Նահանգների հետ Հայաստանը զարգացրել է գործընկերային եւ բարեկամական հարաբերություններ, որոնք ընդգրկում են համագործակցության լայն շրջանակ: Նա բարձր գնահատեց ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական զարգացման, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործում ԱՄՆ-ի կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցությունը: Ալեն Սիմոնյանը նշեց, որ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում կարեւոր տեղ է զբաղեցնում միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը: Նա դեսպանին տեղեկացրեց, որ Ազգային ժողովում շուտով կվերաձեւավորվի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը, որը կարեւոր օղակ է երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության, ինչպես նաեւ միջպետական հարաբերությունների զարգացման համար:

Անդրադառնալով հետպատերազմյան իրադրությանը` ԱԺ նախագահը նշեց, որ այս պահին առաջնային է մնում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը: Նա ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից ապակառուցողական հռետորաբանությունը չի կարող հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը: Հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես բանակցությունների միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո եւ այդ միջնորդական առաքելության կողմից մշակված սկզբունքների իրագործման հիման վրա:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը նշեց, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ: Զրույցի ընթացքում կարեւորվեցին օրենսդիր մարմնի հետ փոխգործակցությունը, ժողովրդավարական գործընթացների զարգացումն ու ամրապնդումը: Դեսպանը շեշտեց նաեւ ԱՄՆ վարչակազմի հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում գործունեության իրականացմանը:

Քննարկվեցին նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք բնագավառներում իրականացվելիք բարեփոխումներին առնչվող հարցեր:


18.05.2022
Հակոբ Արշակյանն ընդունել է Չեխիայի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 18-ին ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Սենատի՝ մեդիայի հարցերով մշտական հանձնաժողովի անդամներ: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտաս...

18.05.2022
Կառավարությունը նախատեսում է համայնքների զարգացման ծրագրերը դարձնել առավել հասցեական
Համայնքների զարգացման ծրագրերն առավել իրատեսական եւ առարկայական դարձնելու նպատակով Կառարավությունն փոփոխություններ է առաջարկում «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում: Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվ...

18.05.2022
Հպարտ եմ, որ Չեխիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Չեխիայի Սենատի փոխնախագահ
Հայաստան ժամանած Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկան եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներն Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի եւ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ մայիսի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Չ...

18.05.2022
Այս ցուցադրությունը հայ կնոջ ուժի, ստեղծարար մտքի, դժվարագույն ժամանակներում ապրելու, հույս ներշնչելու նրա գերբնական ունակության մասին է. Վահան Նարիբեկյան
2021 թ. հունվարին մի խումբ հայուհիներ ստեղծել են «Կարի հույս Հայաստանի համար» հասարակական կազմակերպությունը՝ որպես սոցիալական ձեռնարկություն՝ օգնելու այն կանանց, ովքեր 44-օրյա պատերազմում կորցրել են իրենց ամուսիններին կամ պատերազմի ընթացքում վերջիններս անաշխատունակ են դարձել:  «Sewing Hope for ...

18.05.2022
Ազգային ժողովում հյուրընկալվել է Իտալիայի խորհրդարանի Իտալիա-Հայաստան բարեկամական խումբը
Մայիսի 18-ին բարեկամական խմբերի մակարդակով  խորհրդարանում տեղի է ունեցել  հայ եւ իտալացի պատգամավորների ընդլայնված կազմով հանդիպումը: ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանն անդրադարձել է խորհրդարանական համագործակցությանը, պատգամավորների ու գործադիրի ներկայացուցիչների...

18.05.2022
Հաշվեքննիչ պալատը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը ներկայացրել է 9 առաջարկ
Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրերն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման  հիմնադրամի  եւ Ասիական բանկի կողմից 2015 թ. ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակում: «Ծրագրի ժամկետը սահմանվել է մինչեւ 2021 թ. մայիս ամիսը, իսկ 2018 թ. փոփոխությամբ այն երկարա...

18.05.2022
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ Առեւտրաարդյունաբերական պալատները կտրամադրեն արտահանման եւ ներմուծման հավաստագրեր. ՀՀ էկոնոմիկայի նախարար
Առաջարկվող կարգավորումներով Կառավարության սահմանած կարգով ԱՏԱ Կառնետ հավաստագրեր կտրամադրեն  ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատները: Ներկայումս համապատասխան օրենքով նման իրավասություն նախատեսված չէ, մինչդեռ միջազգային պրակտիկայում այդ հավաստագրերի տրամադրման եւ դրանց հետ կապված տեխնիկական մաս...

18.05.2022
Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տնտեսական հարցերը
Մայիսի 18-ին Ազգային ժողովում կայացել է աշխատաժողով` նվիրված Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում տեղ գտած տնտեսական հարցերի քննարկմանը: Աշխատաժողովը կայացել է ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հայաստանի Ազգային ժողովի հա...

18.05.2022
Հայկական կողմն ակնկալում է Չեխիայի քաղաքական աջակցությունը վիզաների ազատականացման հարցում. Արթուր Հովհաննիսյան
Կարեւորում եմ հայ-չեխական բարեկամական հարաբերությունների զարգացումը, համագործակցությունը միջազգային հարթակներում: Այս մասին ասել է ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթա...

18.05.2022
Կառավարության օրենսդրական նախաձեռնության նպատակը ռոյալթիի հարկման համակարգի կարգավորումն է. ՀՀ ֆինանսների նախարար
Ներկայումս մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող կազմակերպությունների՝ մետաղների խտանյութի իրացումից ստացվող եկամուտները հարկվում են շահութահարկով եւ ռոյալթիով: Վերջինս նախատեսված է մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու, ինչպես նաեւ մետաղական օգտակար հանածոների եւ դրա...

18.05.2022
Կառավարությունը ներկայացրել է Քրեակատարողական օրենսգրքի նախագիծ
2022 թ. հուլիսի 1-ին ուժի մեջ կմտնեն Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերը: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել  նաեւ  ՀՀ քրեակատարողական օրենսգրքում, որի վերաբերյալ նախագիծը քննարկման է դրվել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ի նիստու...

18.05.2022
Սահմանային վերահսկողական կամ հսկողական գործառույթները կիրականացվեն ԱԱԾ կամ մաքսային մարմինների միջոցով. ՀՀ ՊԵԿ նախագահ
Ներկայումս պետական սահմանի անցման գործընթացը ժամանակատար է եւ որոշ դեպքերում ուղեկցվում է պետական մարմինների կողմից իրենց բովանդակությամբ նույնական գործառույթների իրականացմամբ: Կառավարության հեղինակած «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներով եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում է պետական մ...

18.05.2022
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Ավիացիայի մասին» օրենքում
«Ավիացիայի մասին» օրենքի մի շարք դրույթներ համապատասխանեցվում են ՀՀ միջազգային համաձայնագրերին եւ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) հրապարակած միջազգային չափորոշիչներին ու ընթացակարգերին: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ ս...

18.05.2022
Իտալացի պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստան ժամանած Իտալիայի խորհրդարանի պատվիրակությունը մայիսի 18-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի   ղեկավար Մարիա Կարապետյանի եւ խմբի անդամների ուղեկցությամբ այցելել է  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժա...

18.05.2022
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

18.05.2022
Կնախատեսվի քրեական պատասխանատվություն նաեւ թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության դեպքում
Գործադիրը լրացումներ է առաջարկում «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում: Կնախատեսվի քրեական պատասխանատվություն նաեւ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության, իրացման, հափշտակության, շորթման, մաքսանենգո...

18.05.2022
Փոփոխություններ եւ լրացումներ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրառման արդյունքում այս պահին վարույթում գտնվող չավարտված շուրջ 300 եւ ավարտված 20 ուսումնասիրություններ կան: 20-ից 8-ի դեպքում դատարան են ներկայացվել հայցադիմումներ եւ դատարանի կողմից ընդունվել են վարույթներ: Գործերի մանրամասները հասանելի են...

18.05.2022
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը:...

18.05.2022
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

18.05.2022
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

18.05.2022
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

18.05.2022
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ մայիսի 19-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...

18.05.2022
Տեղի կունենան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 18-ին` ժամը 10:00-ին, 414 դահլիճում կգումարի արտահերթ նիստ: Օրակարգը` այստեղ: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 18-ին` ժամը 10:00-ին, 314 դահլիճում: ...