|
|
16.09.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ գումարեց
Սեպտեմբերի 16-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ արտահերթ նիստ գումարեց ԱԺ խորհուրդը:
Քննարկվեցին եւ հաստատվեցին
Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ»,
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում
(ՍԾՏՀԽՎ) եւ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում
(ԵԽԽՎ) Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը:
16.09.2021 Էդուարդ Աղաջանյանը հանդիպեց բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 16-ին հանդիպեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Աղաջանյանը շնո...
16.09.2021 ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՀՀ-ում Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպանին
Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Հայաստանում Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, որն այդ երկրի առաջին ռեզիդենտ դեսպանն է Հայաստանի Հանրապետությունում: Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը նշեց, որ վերջերս կայացած Խորհրդարանների նախագահ...
16.09.2021 Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:40-12:00: ...
|