Տպել
14.09.2021
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու ընտրվեց Հովսեփ Բեդեւյանը
1 / 1

Սեպտեմբերի 14-ի ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թեկնածուի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդեւյանի, Հրաչ Այվազյանի եւ Լիանա Հակոբյանի թեկնածությունները:

Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 88-ը: Քվեատուփում առկա էր 88 քվեաթերթիկ, որից անվավեր՝ 1-ը:

Ձայները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ՝ Հրաչ Այվազյանին կողմ է քվեարկել 1 պատգամավոր, Հովսեփ Բեդեւյանին՝ 80 պատգամավոր, իսկ  Լիանա Հակոբյանին՝ 6 պատգամավոր:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորեց Հովսեփ Բեդեւյանին Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու ընտրվելու կապակցությամբ: