National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
05.12.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.09.2021
ԱԺ խմբակցությունների տեսակետները Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ
1 / 5

Սեպտեմբերի 14-ի ԱԺ նիստում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցի քննարկման ընթացքում տեսակետներ ներկայացրին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ելույթում Հայկ Մամիջանյանը նշեց, որ խոսքը չի վերաբերելու առաջադրված դատավորների թեկնածուների մասնագիտական ունակություններին, եւ հետագայում նրանցից ակնկալում է, որ նրանք կգործեն բացառապես ՀՀ օրենքների շրջանակում: Նա անդրադարձավ Գեւորգ Նավոյանի քրեական գործին եւ այդ գործը  դատավոր Մնացական Մարտիրոսյանին մակագրելու պատմությանը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում Արծվիկ Մինասյանը նշեց, որ պետք է կամք եւ վճռականություն ունենալ զերծ պահելու դատական իշխանությունը քաղաքական ճնշումներից: Ըստ խմբակցության քարտուղարի՝ խմբակցության անդամները հանդիպել են առաջադրված երեք թեկնածուների հետ, եւ թեկնածուների ընտրության հարցում ազատ մասնակցելու որոշում է կայացվել:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ առաջադրված թեկնածուները համապատասխանում են այն չափանիշներին, որոնք սովորաբար ներկայացնում է Եվրոպայի խորհուրդը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ցուցակի ընտրության ժամանակ: Վլադիմիր Վարդանյանը կարեւորեց դատավորի զսպվածության խնդիրը՝ ընդգծելով, որ դատավորը չպետք է խառնվի քաղաքական գործընթացներին: Նրա խոսքով՝ ունենք  դատավորներ, որոնք կարող են եւ պարտավոր են կերտել անկախ Հայաստանի անկախ դատական համակարգը:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու ընտրվում է գաղտնի քվեարկությամբ պատգամավորների թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության կարգը եւ վայրը: 

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 124-րդ հոդվածի համաձայն` վերջին հիմնական նիստում պատգամավորները հանդես եկան մինչեւ երեքական րոպե հայտարարությամբ: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS