Սեպտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:
Տեղեկացնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թեկնածուի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդեւյանի, Հրաչ Այվազյանի եւ Լիանա Հակոբյանի թեկնածությունները:
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը խորհրդարանականներին ներկայացրեց Վճռաբեկ դատարանի դատավորի երրորդ թեկնածու Լիանա Հակոբյանի կենսագրությունը:
Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց պատգամավորների հարցերին:
Լիանա Հակոբյանը ներկայացրեց դատական համակարգում առկա հիմնախնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ իր տեսլականը: Թեկնածուն մասնավորապես առանձնացրեց դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը` ներկայացնելով այն մեղմելու իր առաջարկություններն ու հնարավոր կիրառելի մեխանիզմները:
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...