Տպել
14.09.2021
Քննարկվեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Լիանա Հակոբյանի ընտրության հարցը
1 / 3

Սեպտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:

Տեղեկացնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թեկնածուի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդեւյանի, Հրաչ Այվազյանի եւ Լիանա Հակոբյանի թեկնածությունները:

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը խորհրդարանականներին ներկայացրեց Վճռաբեկ դատարանի դատավորի երրորդ թեկնածու Լիանա Հակոբյանի կենսագրությունը:

Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց պատգամավորների հարցերին:

Լիանա Հակոբյանը ներկայացրեց դատական համակարգում առկա հիմնախնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ իր տեսլականը: Թեկնածուն մասնավորապես առանձնացրեց դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը` ներկայացնելով այն մեղմելու իր  առաջարկություններն ու հնարավոր կիրառելի մեխանիզմները: