National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
13.09.2021
Թագուհի Թովմասյանը հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ
1 / 5

Սեպտեմբերի 13-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի եւ Հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ:

Քննարկվեցին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմից հետո առաջացած իրավիճակին, Արցախյան հակամարտությանը վերաբերող առաջնային մարդասիրական խնդիրներին` այդ թվում  հայ գերեւարված անձանց ու անհայտ կորածներին առնչվող հարցեր:

Հանձնաժողովի նախագահը  կարեւորեց   ազատազրկված անձանց կարգավիճակը հստակեցնելու, ինչպես նաեւ նրանց վերադարձն ապահովելուն ուղղված քայլերի իրականացումը: ԿԽՄԿ ներկայացուցիչը բացատրեց կառույցի դերն այս հարցում` ընդգծելով պարբերական այցելությունների հնարավորությունը Ադրբեջանի իշխանությունների կողմից բոլոր հաստատված հայ գերիներին, ինչպես նաեւ նրանց ու նրանց ընտանիքների միջեւ կապի ապահովումը:

Երկուստեք անդրադարձ կատարվեց սահմանամերձ գոտիներում ստեղծված ծանր իրավիճակին, մասնավորապես քննարկվեցին բնակչության համար առաջացած եւ կենսական նշանակություն ունեցող խնդիրները:

Թիերի Ռիբոն ներկայացրեց ԿԽՄԿ-ի  համակարգված աշխատանքը` նշելով, որ կառույցի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են զոհվածների, անհայտ կորածների եւ  ազատազրկված անձանց ընտանիքների հետ, փորձում աջակցել նրանց: Նրանք նաեւ իրականացնում են գնահատում եւ արդյունքների մասին տեղեկատվություն տալիս իշխանություններին` գաղտնապահ երկխոսության ձեւաչափով:

Թիերի Ռիբոյի խոսքով` ԿԽՄԿ-ն իրականացնում է բացառապես մարդասիրական եւ ապաքաղաքական գործունեություն հակամարտության առնչությամբ` աշխատելով տարածաշրջանում 1992 թվականից Երեւանում, Բաքվում ու Լեռնային Ղարաբաղում իր գրասենյակների միջոցով:

Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ պարբերաբար լինում է սահմանամերձ համայնքներում եւ քաջածանոթ է բնակիչների խնդիրներին: Ըստ նրա` այլեւայլ հարցերից բացի, անհրաժեշտ է  լուծում տալ  նաեւ տուժած բնակիչներին փոխհատուցում տալու հարցին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am