ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ սեպտեմբերի 13-ի նիստում քննարկեց հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:
Հիշեցնենք, որ հարցը հանձնաժողովում երկու անգամ արդեն քննարկվել էր, սակայն քվեարկության արդյունքում «Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածու Արթուր Ղազինյանը չէր ընտրվել: Այս անգամ եւս «Հայաստան» խմբակցությունն առաջադրեց նրա թեկնածությունը:
Պատգամավորներին հետաքրքրում էր առաջադրված թեկնածուի կենսագրական որոշ տվյալներ: Անդրադարձ կատարվեց Կապան-Գորիս ճանապարհին ստեղծված իրավիճակին: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ սահմանային իրավիճակին առնչվող հարցի քննարկման ձեւաչափն առաջիկայում կճշգրտվի:
Հանձնաժողովը քվեարկության արդյունքում կրկին չընտրեց նախագահի տեղակալ:
Ըստ Դոնթի բանաձեւի` ընդդիմադիր խմբակցությանը տրվում է 5-օրյա ժամկետ նոր թեկնածու առաջադրելու համար:
Խորհրդարանը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
Ազգային ժողովը սեպտեմբերի 13-ի հերթական նիստում քննարկեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն ձեւավորված մրցութային խորհրդի անդամ Հերիքնազ Տիգրանյ...
Ուկրաինացի խորհրդարանականները հյուրընկալվեցին Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 13-ին հանդիպեց Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներ Արտյոմ Դմիտրուկի եւ Դարյա Վոլոդինայի հետ: Հանդիպմանը ներկա էին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը եւ պատգամավոր Հրաչյա ...
ԱԺ խմբակցությունների տեսակետները ԿԸՀ գործունեության մասին հաղորդման քննարկման ընթացքում
Սեպտեմբերի 13-ի ԱԺ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդման քննարկման ընթացքում տեսակետներ ներկայացրեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ելույթում Հայկ Մամիջանյանն անդրադարձավ պատգամավորների ելույթներին: Նա խոսեց համակա...
ԱԺ նախագահի արտահերթ ելույթը ԿԸՀ գործունեության մասին հաղորդման քննարկման ընթացքում
Սեպտեմբերի 13-ի ԱԺ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդման քննարկման ընթացքում արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին՝ ԱԺ նախագահը նկատեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները փորձում են տ...
Թագուհի Թովմասյանը հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ
Սեպտեմբերի 13-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի եւ Հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Քննարկվեցին 20...
Խորհրդարանը քննարկեց ՀՀ ԿԸՀ-ի գործունեության մասին հաղորդումը
Սեպտեմբերի 13-ին խորհրդարանը քննարկեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը: Հիմնական զեկուցող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ՀՀ ԱԺ 2021-ի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների վերաբերյալ հաղորդումը: ԿԸՀ նախագահի դիտարկմամբ՝ համապետական արտահերթ ընտրություն...
Մեկնարկեց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքը
Սեպտեմբերի 13-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրեց ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագիծը: Նախագծի առաջին բաժնում ընդգրկված է պարտադիր քննարկման ենթակա 4 հարց, որոնք օրակարգ ընդո...
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...