Տպել
13.09.2021
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ կրկին չընտրվեց
1 / 11

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ սեպտեմբերի 13-ի նիստում քննարկեց հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

Հիշեցնենք, որ հարցը հանձնաժողովում երկու անգամ արդեն քննարկվել էր, սակայն քվեարկության արդյունքում «Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածու Արթուր Ղազինյանը չէր ընտրվել: Այս անգամ եւս «Հայաստան» խմբակցությունն առաջադրեց նրա թեկնածությունը:

Պատգամավորներին հետաքրքրում էր առաջադրված թեկնածուի կենսագրական որոշ տվյալներ: Անդրադարձ կատարվեց Կապան-Գորիս ճանապարհին ստեղծված իրավիճակին: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ սահմանային իրավիճակին առնչվող հարցի քննարկման ձեւաչափն առաջիկայում կճշգրտվի:

Հանձնաժողովը քվեարկության արդյունքում կրկին չընտրեց նախագահի տեղակալ:

Ըստ Դոնթի բանաձեւի` ընդդիմադիր խմբակցությանը տրվում է 5-օրյա ժամկետ նոր թեկնածու առաջադրելու համար: