Տպել
13.09.2021
Մեկնարկեց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքը
1 / 15

Սեպտեմբերի 13-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրեց ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագիծը:

Նախագծի առաջին բաժնում ընդգրկված է պարտադիր քննարկման ենթակա 4 հարց, որոնք օրակարգ ընդունվում են առանց քվեարկության: Օրակարգի նախագծի երրորդ բաժնում ընդգրկված է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած ««ՀՀ ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որի վերաբերյալ գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել է բացասական եզրակացություն:

ՀՀ ԱԺ նախագահը պատասխանեց պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին ԱԱԾ տնօրենին, գլխավոր դատախազին խորհրդարան հրավիրելուն եւ Սյունիքում, Կապան-Գորիս ճանապարհին ստեղծված իրավիճակին: Խորհրդարանի նախագահը նշեց, որ հարցը կքննարկվի ըստ ձեւաչափի:

Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տեղեկացրեց, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցի ««ՀՀ ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագծի՝ ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու վերաբերյալ հարցի քվեարկությանը:

Խորհրդարանը քվեարկությամբ չընդունեց որոշումը: