Տպել
08.09.2021
Ալեն Սիմոնյանը Վիեննայում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ
1 / 7

Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի ավարտից հետո հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցեցին նաեւ Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Վիեննայի սուրբ Հռիփսիմե եկեղեցու հոգեւոր հայր Անդրեաս Իսախանյանը, Վիեննայի Մխիթարյան միաբանության հոգեւոր հայր Պողոս Կոջանիանը եւ Հայ առաքելական եկեղեցական համայնքի վարչության բոլոր անդամները:

Հայրենակիցների հետ զրույցն ընթացավ Հայաստանին առնչվող բազմաբնույթ հարցերի շուրջ: ԱԺ նախագահը պատասխանեց համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին: