Տպել
08.09.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Լեհաստանի Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկիին
1 / 6

Վիեննայում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկիին: Հանդիպմանը կողմերը կարեւորեցին հայ-լեհական երկարամյա բարեկամական հարաբերությունները:

Զրույցի ընթացքում արձանագրվեց, որ խորհրդարանական ձեւաչափով սերտ համագործակցությունն իր կարեւոր դերն ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու եւ առկա բարեկամական կապերը խորացնելու գործում:

Ալեն Սիմոնյանը լեհ գործընկերոջը տեղեկացրեց, որ Հայաստանն իր գործընկերներից ակնկալում է աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով խաղաղ եւ երկարատեւ կարգավորելու գործում, ինչպես նաեւ քաղաքական ճնշում Ադրբեջանի վրա՝ անհապաղ ազատ արձակելու ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց:

Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկին ի պատասխան նշեց, որ Լեհաստանի դիրքորոշումն ի սկզբանե եղել է այն, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ առանց զոհերի: Նա շեշտեց, որ ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի հնարավորինս շուտ, եւ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր անձինք պետք է անմիջապես ազատ արձակվեն:

ՀՀ ԱԺ նախագահը հրավիրեց գործընկերոջը պաշտոնական այց կատարելու Հայաստան, որի ընթացքում կուղենշվեն հետագա համագործակցության ձեւաչափերը: 


09.09.2021
Տեղեկատվություն
Հարգելի՛ ԶԼՄ ներկայացուցիչներ, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմն ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին  հավատարմագրերը  ստանալու նպատակով հրավիրում է ԱԺ աշխատակազմի կազմակերպած միջոցառմանը: Այն կկայանա  սեպտ...

09.09.2021
Աշխատանքային հանդիպման առանցքում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներն էին
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանների մասնակցությամբ սեպտեմբերի 9-ին կայացավ աշխատանքային քննարկում: Օրակարգում էին 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության ...