ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 8-ին հանդիպեց Կորեայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Պակ Բյոն-Սոկի հետ:
Ընդգծելով, որ Կորեայի Հանրապետությունն ասիական տարածաշրջանում Հայաստանի կարեւոր գործընկերներից է` ՀՀ ԱԺ նախագահը փաստեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-կորեական միջխորհրդարանական համագործակցության դերը մեծ է: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ ՀՀ Ազգային ժողովում Հայաստան-Կորեա բարեկամական խմբի վերաձեւավորումից հետո երկու խորհրդարանների շփումներն ու փոխգործակցությունն առավել կխորանան եւ կամրապնդվեն: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծեց Կորեայի կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու փաստը:
Գոհունակությամբ նշվեց, որ Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) կողմից Հայաստանում իրականացվել են տարաբնույթ ծրագրեր: Ալեն Սիմոնյանը կորեացի գործընկերոջը մանրամասն տեղեկատվություն տրամադրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի մասին: Հանգամանալից ներկայացվեցին նաեւ Ադրբեջանի կողմից պահվող անձանց, այդ թվում` կանանց եւ քաղաքացիական անձանց վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները:
Կորեայի Հանրապետության խորհրդարանի նախագահն ի պատասխան նշեց` որպես պատերազմներ վերապրած ազգի ներկայացուցիչ` լավ է հասկանում այդ ցավը եւ խնդրեց փոխանցել իր սատարումն ու աջակցությունը զոհվածների եւ ռազմագերիների ընտանիքների անդամներին:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ Հայաստանը գնահատում է Կորեայի Հանրապետության դրսեւորած հավասարակշռված եւ չեզոք դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում եւ հուսով է, որ Կորեան կշարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` ուղղված հարցի խաղաղ հանգուցալուծմանը:
Հարգանքի տուրք՝ Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ բարձրագույն ղեկավարության, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ Հանրապետության տոնի առթիվ այսօր այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: ...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, 1918 թ. մայիսի 28-ը հայի չընկրկող կամքի, անափ հայրենասիրության, հավաքական կամքի եւ տիրող իրավիճակի դեմ միասնականորեն պայքարելու հաղթական որոշում էր: Սարդարապատի, Բաշ-Ապարանի հերոսամարտերը հավերժացան որպես մեր ժողովրդի պատմության ոսկե տառերով գրված էջեր, որպես անկախության համար...