ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 7-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի եւ փոխդեսպան Վիսմանտե Դայլիդենայտեի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը:
Ողջունելով դեսպանին՝ հանձնաժողովի նախագահը կարեւորեց երկու երկրների միջեւ բազմակողմ համագործակցությունը եւ ընդգծեց, որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը. «Մենք ցանկանում ենք առավել ընդլայնել եւ խորացնել փոխշահավետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,-համոզմունք հայտնեց Էդուարդ Աղաջանյանը: Նրա խոսքով՝ հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները հիմնված են ժողովրդավարական ու եվրոպական արժեհամակարգի վրա:
Անդրադառնալով COVID-19-ի դեմ պայքարին՝ հանձնաժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց Լիտվային համաճարակի դեմ պայքարում մեր երկրին աջակցելու համար՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը:
Հանձնաժողովի նախագահը կարեւորեց Լիտվայի խորհրդարանի` Հայաստանի հետ միջխորհրդարանական խմբի անդամների կոչը՝ արագացնելու հայ ռազմագերիների ու պատանդների վերադարձը Հայաստան:
Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորեց Էդուարդ Աղաջանյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նա վերահաստատեց Լիտվայի՝ Հայաստանի հետ հարաբերությունները սերտացնելու ցանկությունը:
Զրուցակիցները խոսեցին նաեւ միջխորհրդարանական համագործակցությունից, դեսպանատան հետ համատեղ ծրագրերի իրականացումից:
Կողմերը կարեւորեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով տարածաշրջանում լիակատար խաղաղության եւ անվտանգության հաստատման գործընթացի վերսկսման ու համապարփակ հանգուցալուծման անհրաժեշտությունը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դեմետրիուին
Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային գագաթաժողովի շրջանակներում սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դեմետրիուին: Անդրադառնալով հայ-կիպրական ամուր բարեկամությանը՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ այն պա...
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղաբաշին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հանդիպեց Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղաբաշին: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական երկրների, մասնավորապես՝ ԱՄԷ-ի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանը, ու...
Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում Ալեն Սիմոնյանը հանդիպեց Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Յան Անտոնի Բրյաունին
Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հանդիպեց Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Յան Անտոնի Բրյաունին: Ողջույնների փոխանակումից հետո ԱԺ նախագահը նշեց, որ հաճույքով է հիշում Անտոնի Բրյ...
Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավային
Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հանդիպեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավային: Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Վրաստանի հետ բարեկամական հարաբերություններ...