Տպել
06.09.2021
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպեց ՌԴ սենատոր Անդրեյ Կլիմովի հետ
1 / 7

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 6-ին հանդիպեց ՌԴ սենատոր, «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության միջազգային գործունեության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովի հետ:

Հանդիպմանը մասնակցեց ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՌԴ-ում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ՀՀ ԱԺ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Վլադիմիր Վարդանյանը:

Ողջունելով հյուրին` ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական եւ դաշնակցային համագործակցության զարգացումը բոլոր ուղղություններով եւ կարեւորեց խորհրդարանական փոխգործակցության խորացումը:

Հակոբ Արշակյանն անդրադարձավ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետեւանքներին, որոնք մինչ օրս հաղթահարված չեն. Ադրբեջանը չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները եւ չի վերադարձնում հայ ռազմագերիներին ու գերեվարված անձանց:  ԱԺ նախագահի տեղակալը երախտագիտություն հայտնեց ռուսական կողմին՝ վերոնշյալ խնդիրների լուծման հարցում կանոնավոր օժանդակություն ցուցաբերելու համար:

Հակոբ Արշակյանը վստահեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հետաքրքրված է «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ երկարատեւ համագործակցության ընդլայնմամբ:

Անդրեյ Կլիմովը երկկողմ խորհրդարանական հարաբերությունների խորացման գործում կարեւորեց բարեկամական խմբերի ակտիվ գործակցությունը: Հյուրն անդրադարձավ անվտանգության ապահովման խնդիրներին, աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունների մարտահրավերներին, միջկուսակցական կապերի խթանման անհրաժեշտությանը:


06.09.2021
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կրկին չընտրեց նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ սեպտեմբերի 6-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ անգամ քննարկեց մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին հանձնաժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությ...

06.09.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Վիեննա
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-9-ը աշխատանքային եռօրյա այցով մասնակցելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին եւ Ահաբեկչության դեմ պայքարի առաջին գլոբալ խորհրդարանական գագաթնաժողովին: Համա...

06.09.2021
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...