Տպել
01.09.2021
Քննարկում «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչների հետ
1 / 9

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 1-ին նախաձեռնել էր աշխատանքային քննարկում «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հկ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Քննարկման թեման Հարկային օրենսգրքում նախատեսվող լրացումներն էին: Առաջարկվում է զսպել եկամտային հարկի վերադարձման համակարգի հետագա ընդլայնումը՝ նպաստելով նաեւ հանրապետության տարածքների համաչափ զարգացմանը:

Առաջարկվում են որոշակի կանոնակարգումներ Երեւան քաղաքի մի շարք գոտիներում: Առաջարկվում է սահմանափակումները կիրառել 2022 թվականի հունվարի 1-ից հետո ստացված շինարարական թույլտվությունների հիման վրա կառուցվող անհատական բնակելի տների եւ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ:

Քննարկման մասնակիցները ներկայացրին համապատասխան հաշվետվություններ, հիմնավորումներ՝ առաջարկելով ավելի մեղմացնել նախագծի որոշ դրույթներ:

Ասոցիացիայի ներկայացուցիչ Վահե Պետրոսյանը լիահույս է, որ իրենց կողմից ներկայացված նկատառումները կքննարկվեն եւ առավել ընդունելի լուծումներ կտրվեն:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշեց, որ հարցն աշխատանքային քննարկումների փուլում է: Ներկայացված հետաքրքիր առաջարկները կդիտարկվեն միասնական դիրքորոշում ձեւավորելիս: 


01.09.2021
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն Արցախում է
Սեպտեմբերի 1-ին Արցախի Ազգային ժողովում կայացավ հատուկ նիստ` նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման հոբելյանական 30-ամյակին: Նիստը բացվեց Արցախի պետական օրհներգի հնչյունների ազդարարմամբ: Հատուկ նիստին Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը մասնակցեց ընդլայնված կազմով. ընդգրկված էին պատ...

01.09.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ
Սիրելի' աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ եւ ուսումնական գործընթացի հետ կապ ունեցող մասնագետներ, շնորհավորում եմ Գիտելիքի օրվա առթիվ: Գիտելիքն ու կրթությունն անվիճելի առաջնահերթություններ են, իսկ ինքնակրթությունը` չընդհատվող գործընթաց: Կրթության պատասխանատուների ջանքերը թող ուղղված լին...

01.09.2021
Պատգամավոր Հասմիկ Հակոբյանը մասնակցեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցած միջոցառմանը
Սեպտեմբերի 1-ին Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանն այցելեց Երեւանի պետական համալսարան եւ մասնակցեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետում կազմակերպված միջոցառմանը: Հասմիկ Հակոբյանը, շ...