Սեպտեմբերի 1-ին Արցախի Ազգային ժողովում կայացավ հատուկ նիստ` նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման հոբելյանական 30-ամյակին:
Նիստը բացվեց Արցախի պետական օրհներգի հնչյունների ազդարարմամբ:
Հատուկ նիստին Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը մասնակցեց ընդլայնված կազմով. ընդգրկված էին պատգամավորներ 3 խմբակցություններից: Պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Հայաստանի եւ Արցախի խորհրդարանականները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի համար մղված 3 պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակը:
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ելույթից հետո արցախցիներին դիմեցին ՀՀ ԱԺ 3 քաղաքական ուժերը ներկայացնող պատգամավորները: «Այսօր, առավել քան երբեւէ, կարեւոր է նշել ԼՂՀ հռչակման օրը, քանի որ դա հատուկ ուղերձ է թշնամուն»,-փաստեցին խորհրդարանականները՝ հավելելով, որ հայի ոգին անկոտրում է, իսկ մեր հաղթանակը միասնականության մեջ է:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նախ արցախցիներին փոխանցեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ողջույններն ու բարեմաղթանքները: Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Ռուբեն Ռուբինյանն ընդգծեց, որ անկախության հռչակագրի պահպանումն Արցախի ու արցախահայության լինելիության միակ ուղին է:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանն էլ ընդգծեց, որ անկախ վայրիվերումներից հայ ժողովուրդն ունի իրեն արագ վերագտնելու հզոր կամք ու կարողություն եւ հավելեց` պետք է ճիշտ գնահատել իրավիճակն ու վերականգնել կորսվածը:
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն իր ելույթում նշեց, որ միջազգային ատյաններում կգործադրվեն բոլոր ջանքերը՝ բարձրաձայնելու Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու պատմական արդարության վերականգնման հարցերը:
Քննարկում «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 1-ին նախաձեռնել էր աշխատանքային քննարկում «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հկ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Քննարկման թեման Հարկային օրենսգրքում նախ...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ
Սիրելի' աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ եւ ուսումնական գործընթացի հետ կապ ունեցող մասնագետներ, շնորհավորում եմ Գիտելիքի օրվա առթիվ: Գիտելիքն ու կրթությունն անվիճելի առաջնահերթություններ են, իսկ ինքնակրթությունը` չընդհատվող գործընթաց: Կրթության պատասխանատուների ջանքերը թող ուղղված լին...
Պատգամավոր Հասմիկ Հակոբյանը մասնակցեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցած միջոցառմանը
Սեպտեմբերի 1-ին Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանն այցելեց Երեւանի պետական համալսարան եւ մասնակցեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետում կազմակերպված միջոցառմանը: Հասմիկ Հակոբյանը, շ...