Տպել
01.09.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ
1 / 1

Սիրելի' աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ եւ ուսումնական գործընթացի հետ կապ ունեցող մասնագետներ, շնորհավորում եմ Գիտելիքի օրվա առթիվ:

Գիտելիքն ու կրթությունն անվիճելի առաջնահերթություններ են, իսկ ինքնակրթությունը` չընդհատվող գործընթաց:

Կրթության պատասխանատուների ջանքերը թող ուղղված լինեն հայրենասեր, բարեկիրթ եւ բազմակողմանի զարգացած քաղաքացի կերտելուն:

Տեղեկատվական տեխնոլոգիայի դարում գիտելիքը փոխարինվում է լրահոսով, ակադեմիական կրթությունը` պարզեցված այլընտրանքներով: Համբերատար, շրջահայաց  աշխատանքի, անհատական ջանքի արդյունքում է միայն հնարավոր կայուն գիտելիքի սերմանումը, կուտակած փորձի փոխանցումը:

Այսօր, ավելի քան երբեւէ, մեր երկրին անհրաժեշտ են սովորող եւ կրթությունը գնահատող աշակերտներ, մոտիվացված եւ մրցունակ ուսանողներ:

Ուսումնական տարվա հաջող մեկնարկ եմ մաղթում, համավարակը թող չստվերի ուսումնառության ընթացքը: