Տպել
31.08.2021
Էդուարդ Աղաջանյանը հանդիպեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ
1 / 6

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն օգոստոսի 31-ին հանդիպեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի եւ հաղորդակցման ու կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ:

Հանդիպմանը քննարկվեցին Արցախյան հակամարտության կարգավորմանը, հայկական կողմի գերիների վերադարձին ու անհետ կորածներին առնչվող հարցեր: Կարեւորվեց անհետ կորած անձանց իրավական պաշտպանությանն ուղղված քայլերի իրականացումը:

Էդուարդ Աղաջանյանը կարեւորեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը՝ նշելով, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության: Հանձնաժողովի նախագահը հյուրին մանրամասն ներկայացրեց Կառավարության հնգամյա ծրագրով նախանշվող քայլերը:

Թիերի Ռիբոն ներկայացրեց հետպատերազմյան շրջանում ԿԽՄԿ-ի իրականացրած գործունեությունը՝ շեշտելով կազմակերպության համակարգված աշխատանքը տարածաշրջանում  Երեւանի, Բաքվի եւ Լեռնային Ղարաբաղի գրասենյակների միջեւ: Նա հավաստիացրեց, որ ԿԽՄԿ-ն առավելագույն ջանքեր է գործադրում գերեվարված անձանց պահման պայմանների եւ նրանց հանդեպ վերաբերմունքի վերահսկման ուղղությամբ: Կառույցի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են հայ գերեվարվածներին եւ օգնում նրանց պահպանել կապն ընտանիքների հետ: Նշվեց, որ ԿԽՄԿ-ն շարունակելու է իրականացնել իր մարդասիրական առաքելությունը որպես չեզոք միջնորդ մի շարք հարցերով՝ ներառյալ աջակցությունը սահմանամերձ բնակչությանն ու անհետ կորածների եւ նրանց ընտանիքների խնդիրները: 


16.04.2024
Առաջարկվում է օգոստոսի 3-ը նշել որպես 2014 թ. Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Պատգամավորների նախաձեռնությամբ ապրիլի 16-ին հրավիրված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ որոշմա...

16.04.2024
ԱԺ մշտական հանձնաժողովը նիստ կգումարի
Ապրիլի 16-ին` ժամը 15:00-ին, 314 սրահում նիստ կգումարի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը:...

16.04.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ապրիլի 16-19-ը մեկնել է Լիտվայի Հանրապետություն: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի, ԼՀ վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեյի, ԼՀ Սեյմի նախագահ Վիկտորիա Չմիլի...