Տպել
31.08.2021
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը չընտրեց նախագահի տեղակալ
1 / 13

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ օգոստոսի 31-ին հրավիրած արտահերթ նիստում հաստատեց հանձնաժողովի գործունեության աշխատակարգը:

Պատգամավորները քննարկեցին մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության մասին հարցը: «Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Նրա կենսագրական տվյալները ներկայացրեց խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Թեկնածուն շնորհակալության հայտնեց «Հայաստան» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա շեշտադրեց հանձնաժողովի գործունեության կարեւորությունը:

Պատգամավորը պատասխանեց նաեւ գործընկերների հարցերին: Քննարկման արդյունքում Արթուր Ղազինյանը չընտրվեց ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Դոնթի բանաձեւի համաձայն՝ ընդդիմադիր խմբակցությանը տրվում է 5-օրյա ժամկետ նոր թեկնածու առաջադրելու համար: